Հա

Քաղաքական

04/09/2019 - 08:40

«Նախագահը շուտով կը յայտարարի երրորդ քայլի մանրամասները». Զարիֆը՝ Դակայում

Նախագահը շուտով կը յայտարարի Իրանի՝ Միջուկային համաձայնագրով ստանձնած իր պարտաւորութիւնների կրճատման հարցով երրորդ քայլի մանրամասնութիւնները: Այս մասին Բանգլադեշի մայրաքաղաք Դակայի օդանաւակայանում յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«alikonline.ir» - Նախագահը շուտով կը յայտարարի Իրանի՝ Միջուկային համաձայնագրով ստանձնած իր պարտաւորութիւնների կրճատման հարցով երրորդ քայլի մանրամասնութիւնները: Այս մասին Բանգլադեշի մայրաքաղաք Դակայի օդանաւակայանում յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Յիշեցնենք, որ ԱԳ նախարարը պաշտօնական այցով, երէկ՝ երեկոյեան Բանգլադեշ է մեկնել:

«Եթէ եւրոպացիները մինչ հինգշաբթի օրը չիրականացնեն անհրաժեշտ գործողութիւնները Միջուկային գործարքով իրենց հիմնական պարտաւորութիւնների իրականացման համար, ապա նախագահը կը յայտարարի երրորդ քայլի մանրամասնութիւնները»,- ասել է Զարիֆը:

Անդրադառնալով Բանգլադեշ կատարած այցի նպատակներին, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարն ասել է, որ չորեքշաբթի օրը Բանգլադեշի պաշտօնատարների հետ հանդիպումների ժամանակ կը քննարկի երկկողմ յարաբերութիւնները, մահմեդական աշխարհի խնդիրները, տարածաշրջանային խնդիրները եւ մուսուլմանների, այդ թւում՝ Ռոհինգայի եւ Ասամի, ինչպէս նաեւ տարածաշրջանի այլ մահմեդականների իրավիճակը, իսկ հինգշաբթի օրը կը մասնակցի Հնդկական ովկիանոսի ափի երկրների համագումարին, որից յետոյ կը մեկնի Ինդոնեզիա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։