Հա

Քաղաքական

04/09/2019 - 11:20

«Միջուկային գործարքի շուրջ նոր բանակցութիւնները բացառւած են». ԱԳՆ տեղակալ

Իրանը Միջուկային համապարփակ համաձայնագրի շուրջ նոր բանակցութիւններ չի վարի, սակայն Միջուկային գործարքի արդիւնաւէտութեան բարձրացման շուրջ քննարկումների անցկացումը հնարաւոր է: Այս մասին Սլովենիայում, լրագրողների հետ զրոյցում յայտնել է Իրանի քաղաքական հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Սէյէդ Աբբաս Արաղչին:

«alikonline.ir» - Իրանը Միջուկային համապարփակ համաձայնագրի շուրջ նոր բանակցութիւններ չի վարի, սակայն Միջուկային գործարքի արդիւնաւէտութեան բարձրացման շուրջ քննարկումների անցկացումը հնարաւոր է: Այս մասին Սլովենիայում, լրագրողների հետ զրոյցում յայտնել է Իրանի քաղաքական հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Սէյէդ Աբբաս Արաղչին. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Արաղչին անդրադառնալով Ֆրանսիայում կայացած իր հանդիպումներին, նշել է. «Փարիզեան քննարկումները իրականացաւ իրանական նաւթի վաճառքի եւ դրանից գոյացած գումարների իրացման շուրջ»:

ԱԳ Նախարարի տեղակալը անհրաժետութիւն է համարել իրանական նաւթի կայուն վաճառքի եւ դրանից գոյացած եկամուտի իրացման ապահովումը, ինչն էլ ըստ նրա՝ կը յանգեցնի Իրանի կողմից Միջուկային գործարքով ստանձնած պարտաւորութիւնների ամբողջական իրականացմանը: Նա յստակեցրել է, որ ֆրանսիական կողմի առաջարկած լուծումները հէնց այդ շրջանակում են:

«Մակրոնի հետ ունցած քննարկումների ժամանակ եւրոպայից պահանջեցինք վերսկսել իրանական նաւթի գնումը կամ էլ նաւթին վաճառքին համարժէք վարկային միջոցներ տրամադրել»,- շեշտել է Արաղչին, նշելով որ այդ պահանջը ինչ-որ տեղ կարելի է համարել իրանական նաւթի կանխավաճառք:

Նա կարծում է, որ այդ լուծումը կապահովի իրանական նաւթի վաճառման 4 ամսւայ եկամուտին համարժէք՝ 15 մլրդ. դոլար արժողութեամբ վարկ, ինչը երաշխաւորում է իրանական նաւթի տւեալ ժամկէտի վաճառքի եկամուտին համապատասխան գումարի իրացումը. «Գումարն ստանալուց յետոյ Իրանը պատրաստ է քննարկումներ անցկացնել Միջուկային գործարքի «4+1» կողմերի հետ»,- ասել է նա:

Արաղչին շեշտել է, որ կողմերի միջեւ քննարկումները շարունակւում են եւ յստակ պայմանաւորւածութիւններ դեռ չկան: Նա միեւնոյն ժամանակ ընդգծել է. «Իրանն իր նախանշած կարմիր գծերի շուրջ, երբեք, որեւէ մէկի հետ չի բանակցի»:

Իրանի արտաքին գերատեսչութեան ղեկավարի տեղակալը նշել է, որ Իրանը պատրաստ է բանակցել Միջուկային գործարքի արդիւնաւէտ իրականացման շուրջ եւ ընդգծել է, որ գործարքի շուրջ կրկին բանակցելն անհնար է:

«Պայմանագրի արդիւնաւէտ իրականացման քննարկումների օրակարգում կարող է ընդգրկւել տարածաշրջանի բոլոր ջրային ուղիների, Պարսից ծոցի եւ Հորմոզի նեղուցի անվտանգութեան եւ ծովային նաւագնացութեան ապահովման խնդրի շուրջ քննարկումները»,- նշել է Արաղչին:

Նա կրկնել է, որ Իրանի կողմից Միջուկային գործարքի ամաբողջական իրագործումը կը կատարւի եւրոպական կողմի 15 մլրդ. դոլար գումարի փոխհատուցման պայմաններում միայն. «Հակառակ դէպքում Իրանը կը շարունակի կրճատել պայմանագրով ստանձնած պարտաւորութիւնների իրականացումը»,- յստակեցրել է նա:

Արաղչին անդրադառնալով Ռոհանիի եւ Թրամփի միջեւ ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի տարեկան նստաշրջանի շրջանակում հնարաւոր հանդիպման մասին լուրերին, հերքել է դրանք՝ նշելով, որ օրակարգում չկայ նման հանդիպման կազմակերպումը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։