Հա

Քաղաքական

04/09/2019 - 14:40

«Սպասում ենք Եւորպական կողմի քայլերին». Կառավարութեան խօսնակ

Եւրոպական կողմի՝ Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած պարտաւորութիւնների չիրագործման դէպքում, Իրանը կիրակացնի պարտաւորութիւնների կրճատման երրորդ փուլը: Այս մասին լրագորղների հետ զրոյցում յայտնել է կավառավարութեան խօսնակ Ալի Ռաբիին:

«alikonline.ir» - Եւրոպական կողմի՝ Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած պարտաւորութիւնների չիրագործման դէպքում, Իրանը կիրակացնի պարտաւորութիւնների կրճատման երրորդ փուլը: Այս մասին լրագորղների հետ զրոյցում յայտնել է կավառավարութեան խօսնակ Ալի Ռաբիին. հաղորդում է ԻՍՆԱ-ն:

Ռաբիին նշել է, որ Ֆրանսիան ստանձնել է եւրոպական կողմի ներկայացուցչական դերը եւ այդ երկրի էկոնոմիկայի նախարարը քննարկումներ է իրականացնելու ամերիկեան կողմի հետ. «Քննարկումների արդիւնաւորման դէպքում, Իրանը չի իրականացնի Միջուկային գործարքով ստանձնած պարտաւորութիւնների կրճատման երրորդ փուլը»:

Ռաբիին միեւնոյն ժամանակ կարծում է, որ եւրոպան մինչեւ ուրբաթ օրը Միջուկային գործարքին «օգնութեան» չի հասնի. «Եթէ պայմանագրի «օգնութեան» չհասնի, Իրանի ուժի մէջ կը մտցնի պարտաւորութիւնների կրճատման երրորդ փուլը»,- պարզաբանել է Ռաբիին:

Ռաբիին նշել է, որ եթէ Եւոպան ցանկանում է իր քայլերը համակարգել ԱՄՆ-ի հետ դա իրենց ներքին քաղաքականութեան հարցն է եւ մեր գործը չէ:

Այնուամենայնիւ, Ռաբիին յստակեցրել է, որ Եւրոպան խոստացել է ապահովել իրանական նաւթի վաճառքը, եւ այժմ նրանք համապատասխան արտօնագրի մշակման գործընթացում են:

Ռաբիին անդրադառնալով Իրանին տրամադրւող վարկային գումարի սահմանափակումների առկայութեան հնարաւորութեան մասին հարցմանը նշել է, որ Իրանը պէտք է հնարաւորութիւն ունենայ իրացնել իր նաւթի վաճառքից ստացած գումարը:

Կառավարութեան խօսնակը նկատել է, որ քննարկումների արդիւնքում կողմերի միջեւ տարաձայնութիւնները նւազել են, դրանց քանակը 19-ից իջել է 3-ի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։