Հա

Քաղաքական

05/09/2019 - 09:20

«Իրանը երրորդ քայլը կիրականացնի ուրբաթ օրւանից». Հանրապետութեան նախագահ

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երկրի եռեակ ուժերի ղեկավարների հերթական հանդիպման աւարտից յետոյ յայտարարել է, որ Իրանը՝ Միջուկային գործարքով սահմանւած իր պարտաւորութիւնների կրճատմանն ուղղւած երրորդ քայլը կիրականացնի ուրբաթ օրւանից:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երկրի եռեակ ուժերի ղեկավարների հերթական հանդիպման աւարտից յետոյ յայտարարել է, որ Իրանը՝ Միջուկային գործարքով սահմանւած իր պարտաւորութիւնների կրճատմանն ուղղւած երրորդ քայլը կիրականացնի ուրբաթ օրւանից. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Այն ինչը, որ երկրին անհրաժեշտ է միջուկային տեխնոլոգիաների հետազօտման եւ զարգացման համար, Ատոմային էներգիայի կազմակերպութիւնը կիրականացնի»,- ասել է նախագահը՝ յաւելելով. «Իրանի գործողութիւնները լինելու են ՄԱԳԱՏԷ-ի կանոնակարգերի շրջանակում: Իհարկէ, Եւրոպային կը տրւի եւս մէկ 60-օրեայ ժամկէտ: Երբ նրանք կատարեն իրենց պարտաւորութիւնները, մենք եւս կը վերադառնանք մեր պարտաւորութիւններին»:

Դոկտ. Ռոհանին նշել է, որ երրորդ քայլը նախատեսում է, որ Ատոմային էներգիայի կազմակերպութիւնը պարտաւոր է անյապաղ սկսել այն բոլոր գործողութիւնները, որոնք անհրաժեշտ են միջուկային տեխնոլոգիաների հետազօտման եւ զարգացման համար՝ սառեցնելով այս կապակցութեամբ Միջուկային գործարքով ստանձնած բոլոր պարտաւորութիւնները:

«Մենք ականատեսը կը լինենք նոր ցենտրիֆուգների ոլորտում հետազօտութիւնների, եւ որանի հարստացման համար անհրաժեշտ բոլոր քայլերի ընդլայնմանը եւ գործողութիւնների արագացմանը»,- ասել է նախագահը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։