Հա

Քաղաքական

07/09/2019 - 09:10

ՄԱԳԱՏԷ-ի գլխաւոր տնօրէնի պաշտօնակատարը Թեհրան կայցելի

Reuters գործակալութիւնը վկայակոչելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան խօսնակներից մէկին, տեղեկացնում է, որ Գործակալութեան գլխաւոր տնօրէնի պաշտօնակատար Կորնէլ Ֆերուտան վաղը՝ սեպտեմբերի 8-ին Թեհրան կայցելի, հանդիպելու Իրանի բարձրաստիճան պաշտօնեաների հետ:

«alikonline.ir» - Reuters գործակալութիւնը վկայակոչելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան խօսնակներից մէկին, տեղեկացնում է, որ Գործակալութեան գլխաւոր տնօրէնի պաշտօնակատար Կորնէլ Ֆերուտան վաղը՝ սեպտեմբերի 8-ին Թեհրան կայցելի, հանդիպելու Իրանի բարձրաստիճան պաշտօնեաների հետ:

Խօսնակը, որի անունը նշւած չէ, ասել է, որ այցը Գործակալութեան եւ Իրանի միջեւ շարունակական փոխգործակցութեան մի մասն է: Այցը կայանալու է առաջիկայ շաբաթւայ ընթացքում գումարւելիք ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդի սեզոնային նիստի նախօրէին: Նշենք, որ ռումինացի դիւանագէտ Կորնէլ Ֆերուտան համարւում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան ղեկավարի պաշտօնի գլխաւոր թեկանծուներից մէկը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։