Հա

Քաղաքական

07/09/2019 - 15:00

Քամալւանդի. «Իրանը IR-6 նոր սերնդի ցենտրիֆուգներ կօգտագործի»

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպութեան խօսնակը այսօր առաւօտեան լրագրողների հետ զրոյցում ներկայացրել է Իրանի Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած պարտաւորութիւնների կրճատման երրորդ փուլի մանրամասնութիւնները:

«alikonline.ir» - Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպութեան խօսնակը այսօր առաւօտեան լրագրողների հետ զրոյցում ներկայացրել է Իրանի Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած պարտաւորութիւնների կրճատման երրորդ փուլի մանրամասնութիւնները: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Քամալւանդիի կարծիքով՝ երկրի յեղափոխութեան թշնամիները հրաժարւում էին Իրանի միջուկային էներգետիկայի ոլորտում գրանցած յաջողութիւններն ընդունել, ինչը նրանց անհանդուրժողականութեան պատճառ դարձաւ:

Քամալւանդիի համոզմամբ՝ Իրանի միջուկային էներգետիկայի ոլորտի յաջողութիւնների ելակէտը ուրանի հարստացումն էր:

Քամալւանդին նշել է, որ Միջուկային գործարքով ստանձնած պարտաւորութիւնների կրճատման երրորդ փուլում Թեհրանն ուրանի հարստացման համար IR-6 նոր սերնդի ցենտրիֆուգներ կօգտագործի:

Նա ընդծել է, որ այս փուլում Իրանը մտադիր չէ փոխել ատոմային օբեկտների նկատմամբ Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպութեան վերահսկողութեան ռեժիմը:      

Անդրադառնալով երրորդ փուլի գործարքով ստանձնած պարտաւորութիւնների կրճատմանը Քամալւանդին նշել է, որ Թեհրանը հրաժարւում է միջուկային գործարքի շրջանակում հետազօտական գործունէութիւն ծաւալելու սահմանափակումներից:

Յիշեցնենք, որ Իրանը միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած պարտաւորութիւնների կրճատումն սկսել էր այն բանից յետոյ երբ նկատել էր, որ ԱՄՆ-ի գործարքից դուրս գալուց յետոյ, եւրոպան եւ համաձայնագրի միւս կողմերը գործնական քայլեր չեն ձեռնարկում Իրանի շահերի պաշտպանութեան համար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։