Հա

Քաղաքական

08/09/2019 - 14:10

ԱԳ նախարարը ընդունել է ՄԱԳԱՏԷ-ի գլխաւոր տնօրէնի պաշտօնակատար Կորնէլ Ֆերուտային

Այսօր սեպտեբերի 8-ին, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը ընդունել է ՄԱԳԱՏԷ-ի գլխաւոր տնօրէնի պաշտօնակատար Կորնէլ Ֆերուտաին, ով այսօր առաւօտեան Իրան էր ժամանել:

«alikonline.ir» - Այսօր սեպտեբերի 8-ին, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը ընդունել է ՄԱԳԱՏԷ-ի գլխաւոր տնօրէնի պաշտօնակատար Կորնէլ Ֆերուտաին, ով այսօր առաւօտեան Իրան էր ժամանել:

Հանդիպման մանրամասները դեռեւս չի հաղորդւել, սակայն կարելի է ենթադրել, որ այն իրականացել է Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանման եւ Իրանի կողմից յանձնարարութիւնների կրճատման երրորդ փուլի քննարկումների շրջանակում:

Յիշեցնենք, Ֆերուտան իր այցի շրջանակում հանդիպել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպութեան ղեկավար դոկտ. Ալի Աքբար Սալեհիի հետ ով հանդիպման ժամանակ շեշտել էր, որ Միջուկային համապարփակ համաձայնագիրը երկկողմանի ճանապարհ է ոչ թէ միակողմ:

Յիշեցնենք նաեւ Ֆերուտան Թեհրանում է Իրանի Միջուկային գործարքով ստանձնած պարտաւորութիւնների կրճատման երրորդ փուլի իրականացման օրերին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։