Հա

Քաղաքական

14/09/2019 - 09:20

ԱՄՆ-ն Նեթանեահուի նման դաշնակիցներ ունենալու դէպքում էլ թշնամիների կարիք չունի

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը մենաբանել է այն հրապարակմանը, որտեղ ասւած է թէ իսրայէլցիները ԱՄՆ-ին լրտեսում են:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը մենաբանել է այն հրապարակմանը, որտեղ ասւած է թէ իսրայէլցիները ԱՄՆ-ին լրտեսում են:

«#Team_B-ն մէկ անգամ եւս հարւածեց: Դոնանդ Թրամփը Իսրայէլի նման դաշնակիցներ ունենալու դէպքում, ովքեր կողոպտում են ԱՄՆ-ի պետբիւջէն, եւ առեւանգում ԱՄՆ արտաքին քաղաքականութիւնը էլ թշնամիներ ունենալու կարիք չի ունենայ»,- գրել է ԱԳ նախարարը:

Նշենք որ, աւելի վաղ Politico-ն յայտնել էր, որ ամերիկացի պաշտօնեաների կարծիքով՝ իսրայէլցիները Սպիտակ տան մօտ սարքաւորումներ են տեղադրել, որոնք նմանակում են բջջային հեռախօսների աշտարակները՝ մօտակայ զանգերը եւ տեքստային հաղորդագրութիւնները որսալու համար:

Աւելի ուշ Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով այն հրապարակումը, որ Իսրայէլը Սպիտակ տան մօտ լրտեսական սարքաւորումներ է տեղադրել՝ նշել է. «Ես դժւարանում եմ դրան հաւատալ»:

Բենիամին Նեթանեահուն եւս հերքել է այդ տեղեկութիւնը՝ այն անւանելով բացարձակ կեղծիք: Նրա խօսքով՝ ինքն արգելել է ԱՄՆ-ի նկատմամբ լրտեսութիւնը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։