Հա

Քաղաքական

15/09/2019 - 13:20

«ԱՄՆ-ի՝ Իրանի դէմ կիրառած առաւելագոյն ճնշման քաղաքականութիւնը վերածւել է առաւելագոյն ստի քաղաքականութեան». ԱԳՆ խօսնակ

ԱՄՆ-ի՝ Իրանի դէմ կիրառած առաւելագոյն ճնշման քաղաքականութիւնը վերածւել է առաւելագոյն ստի քաղաքականութեան: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի՝ Իրանի դէմ կիրառած առաւելագոյն ճնշման քաղաքականութիւնը վերածւել է առաւելագոյն ստի քաղաքականութեան: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նա արձագանքելով ԱՄՆ պետքարտուղարի՝ Եմէնի ԱԹՍ-ների կողմից Սաուդական Արաբիայի նաւթային ընկերութեան հանքավայրերի վրայ յարձակման մասին յայտարարութեանն ասել է, որ արդէն 5 տարի է ինչ Սաուդական կոալիցիայի ուժերը Եմէնում եւ տարածաշրջանում սարսափելի հակամարտութիւն են հրահրել, դառնալով պատերազմական յանցագործութիւնների հեղինակ: Այնուամենայնիւ նա նկատել է, որ Եմէնցիներն ապացուցել են իրենց երկրի դէմ իրականացւող ագրեսիային դիմակայելու վճռականութեան մասին:

ԱԳՆ մաուլի խօսնակը մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի եւ ամերիկացի մի քանի սենատորնիերի յայտարարութիւնները նկատել է, որ դիւանագիտական եւ քաղաքական ասպեկտից նման միանշանակ եւ իրականութեանը չհամապատասխանող յայտարարութիւններն անհասկանալի եւ անտրամաբանական են, որոնք չեն արտացոլում միջադէպի իրական պատկերը:

Արտաքին քաղաքականութեան յարաբերութիւններում «թշնամանքն» անգամ  կարմիր գծեր եւ սահմաններ ունի, որը, Մուսաւիի համոզմամբ, խախտւել է ԱՄՆ իշխանութիւնների կողմից:

Մուսաւին այդ ռազմավարութիւնը նմանացրել է, գաղտնի ծառայութիւնների նպատակուղւած պլաններին, որոնք հակաքարոզչական եւ հոգեբանական վատ իմիջի ստեղծման գործողութիւնների նախադրեալների ապահովմամբ, հեշացնում են յետագայ գործողութիւնների իրականացումը:

ԱԳՆ մամուլի խօսնակը կարծում է, որ ամերիկացիների առաւելագոյն ճնշման քաղաքականութիւնը ձախողւել է, եւ այն վերածւում է առաւելագոյն ստի քաղաքականութեան:

Մուսաւի համոզմամբ, տարածաշրջանում խաղաղութեան հաստատումը եւ Եմէնում հրադադարի կայացումը հնարաւոր է միայն Սաուդական կոալիցիոն ուժերի էսկալացիայի հրահրման գործողութիւնների դադարեցմամբ եւ Արեւմուտքի հովանաւորութիւնը բացառելով:

«Խաղաղութեան հաստատման համար անհրաժեշտ է Սաուդական կոալիցիոն ռազմական գործողութիւնների լիակատար դադարեցումը եւ Արեւմուտքի հովանաւորութեան բացառումը»,- ընդգծել է նա:

Յիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն եւ ամերիկացի մի քանի սենատորներ Իրանին մեղադրել են Սաուդական Արաբիայի նաւթային ընկերութեան հանքավայրերի վրայ յարձակման կազմակերպման համար:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։