Հա

Քաղաքական

16/09/2019 - 13:20

«Նախագահի հանդիպումը Թրամփի հետ օրակարգում չէ». ԱԳՆ խօսնակ

ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին մեկնաբանելով որոշ ԶԼՄ-ների՝ Նիւ Եօրքում նախագահներ Ռոհանիի եւ Թրամփի հնադիպման հանարւորութեան մասին կանխատեսումները, նշել է. «Ո՛չ այս հանդիպումն է մեր օրակարգում, ո՛չ էլ կարծում եմ, որ դա տեղի կունենայ Նիւ Եօրքում: Մենք չենք հանդիպում միայն լուսանկարւելու համար, այլ, ցանկացած հանպիում, պէտք է ունենայ յստակ օրակարգ եւ շօշափելի արդիւնքներ»: Յայտնում է ԻՌՆԱ-ն:

«alikonline.ir» - ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին մեկնաբանելով որոշ ԶԼՄ-ների՝ Նիւ Եօրքում նախագահներ Ռոհանիի եւ Թրամփի հնադիպման հանարւորութեան մասին կանխատեսումները, նշել է. «Ո՛չ այս հանդիպումն է մեր օրակարգում, ո՛չ էլ կարծում եմ, որ դա տեղի կունենայ Նիւ Եօրքում: Մենք չենք հանդիպում միայն լուսանկարւելու համար, այլ, ցանկացած հանպիում, պէտք է ունենայ յստակ օրակարգ եւ շօշափելի արդիւնքներ»: Յայտնում է ԻՌՆԱ-ն:

Մուսաւին անդրադառնալով Նախագահ Ռոհանիի Թուրքիա այցին, յոյս է յայտնել, որ Աստանայի գործընթացի շրջանակում Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիային նախագահների հերթական հանդիպումը կը նպաստի Սիրիայի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեանը եւ սիրարական ճգնաժամի խաղաղ կարգաւորմանը: Նա շեշտել է, որ բանակցութիւնները կը կայանան տարածաշրջանում էսկալացիայի նւազեցման եւ ահաբեկչական գործողութիւնների կանխարգելման շրջանակում:

ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչն անդրադառնալով Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարի այցելութիւնների գրաֆիկին, նշել է, որ ԱԳ նախարարը կընկերակցի Հանարապետութեան նախագահին, ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում, որի ընթացքում հանդիպումներ կունենայ բարեկամ երկրների պաշտօնեաների հետ:

Մուսաւիին անդրադառնալով Եմէնի ԱԹՍ-ների կողմից Սաուդական Արաբիայի նաւթային ընկերութեան հանքավայրերի յարձակման գործողութիւննրում Իրանի դէմ ուղղւած անհիմն մեղադրանքներին, նկատել է, որ արդէն 5 տարի է ինչ Սաուդական կոալիցիայի ուժերը Եմէնում եւ տարածաշրջանում սարսափելի հակամարտութիւն են հրահրել, դառնալով պատերազմական յանցագործութիւնների հեղինակ:

Մուսաւիին նոյն համատեքստում նորմալ է համարել եմէնցիների ինքնապաշտպանական բնոյթ կրող գործողութիւնները:

Նա շեշտել է, որ Իրանին նման գործողութիւններում մեղաւոր ճանաչելը ԱՄՆ-ի առաւելագոյն ճնշման քաղաքականութեան շարունակութիւնն է, ինչը ձախողւել է՝ վերածւելով առաւելագոյն ստի քաղաքականութեան:

Մուսաւիին չեն զարմացրել նման անհիմն մեղադրանքները: Նա յստակեցրել է որ, օտարներից կախւած երկրները շարունակում են իրենց կախւածութիւնը. «Որոշ պետութիւնների սահման չունեցող ամբարտաւանութեան հիմքում է ընկած նման յայտարարութիւնները, որոնք արւում են իրենց ենթակայ երկրերին վստահութիւն ներշնչելու համար»:

Մուսաւին անդրադառնալով BBC-ի՝ Իրանի դէմ առաջ քաշած մեղադրանքներին նշել է, որ ինքը չի ցանկանում միջամտել անվտանգութեանը վերաբերող հարցերին: Այդուհանդերձ, նա պարզաբանել է, որ տարիներ առաջ որոշ կասկածեալներ ձեռբակալւել են եւ ենթարկւել են համապատասխան հարցաքննութիւնների: Նա նկատել է, որ օրէնքի շրջանակում արւած ակտերը ենթադրում են, նաեւ տուժածին կամ ենթակային հասցւած վնասների փոխհատուցում, սակայն այդ ամէնը պէտք է անցնի անվտանգութեան նախարարութեան եւ համապատասխան կառոյցների քննութիեան բովով:

Նա միաժամանակ յիշեցրել է, որ յաճախ չարաշահւում են  նման տեղեկատւութիւններ:

Մուսաւին անդրադառնալով երկրում առողջապահական տուրիզմի զարգացմանը նշել է, որ երկիրը ունի մեծ ներուժ  այդ ոլորտի զարգաման համար:

ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչը անդրադառնալով Ռոհանի-Թրամփ հնարաւոր հանդիպմանը յստակեցրել է, որ այդ հանդիպումը բացառւած է. «Ո՛չ այս հանդիպումը մեր օրակարգում է, ո՛չ էլ կարծում եմ, որ դա տեղի կունենայ Նիւ Եօրքում: Մենք չենք հանդիպում միայն լուսանկարւելու համար, այլ, ցանկացած հանպիպում, պէտք է ունենայ յստակ օրակարգ եւ շօշափելի արդիւնքներ»,- ասել է նա:

Մուսաւին իր հերթին նշել է, որ եթէ ԱՄՆ-ն ցանկանում է բանակցել Իրանի հետ՝ պէտք է, որ նախ վերադառնայ միջուկային համապարփակ համաձայնագրին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։