Հա

Քաղաքական

16/09/2019 - 14:30

«Պատժամիջոցների առկայութեան պայմաններում չենք բանակցելու». կառավարութեան խօսնակ

Կառավարութեան խօսնակ Ալի Ռաբիին բացառել է պատժամիջոցների առկայութեան պայմաններում ԱՄՆ-ի հետ բանակցելու հնարաւորութիւնը:

«alikonline.ir» - Կառավարութեան խօսնակ Ալի Ռաբիին բացառել է պատժամիջոցների առկայութեան պայմաններում ԱՄՆ-ի հետ բանակցելու հնարաւորութիւնը: Այս մասին նա յայտարարել է այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Եթէ ​​Թրամփը ձեռնարկի անհրաժեշտ քայլեր եւ վերականգնի մեր վստահութիւնը, ապա նախորդ՝ «5+1» ձեւաչափը մնում է տեղում, եւ բանակցութիւնները կարող են շարունակւել այդ համատեքստում»,- ասել է կառավարութեան խօսնակն՝ ընգծելով, որ ներկայ պայմաններում երկու երկրների նախագահների հանդիպումը բացառւած է:

«Իրանի տեսանկիւնից, ԱՄՆ-ի կողմից Միջուկային գործարքը լքելուց յետոյ սահմանւած բոլոր պատժամիջոցների վերացումն անհրաժեշտ պայման է կառուցողական դիւանագիտական գործընթացի մեկնարկի համար:

Մենք որեւէ մէկի հետ կը բանակցենք միայն այն դէպքում, երբ համոզւած լինենք, որ ժողովրդի խնդիրները կը կարգաւորւեն»,- յստակեցրել է Ռաբիին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։