Հա

Քաղաքական

16/09/2019 - 14:40

Հանրապետութեան նախագահը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ սեպտեմբերի 16-ին հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ սեպտեմբերի 16-ին հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հանրապետութեան նախագահը Անկարայում մասնակցելու է Աստանայի բանակացութիւնների շրջանակում Իրանի, Ռուսաստանի, եւ Թուրքիայի նախագահների եռակողմ բանակցութիւններին, որն անցկացւելու է Սիրիայի հարցով:

Նշենք նաեւ, որ Հանրապետութեան նախագահն իր Անկարայի այցի շրջանակում հանդիպելու է նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Եռակողմ նախագահական հանդիպման ընթացքում երեք երկրների ղեկավարները կը քննարկեն նաեւ տնտեսական տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցութեան զարգացման հնարաւորութիւնները, ինչպէս նաեւ՝ տարածաշրջանային յարաբերութիւնները:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։