Հա

Քաղաքական

18/09/2019 - 14:30

«ԱՄՆ-ի առաւելագոյն ճնշման քաղաքականութիւնը արդիւնքներ չի արձանագրել». Զարիֆ

ԱՄՆ-ն շարունակում է Իրանի դէմ իրականացնել առաւելագոյն ճնշման քաղաքականութիւնը, ինչի գործադրումը, ԱԳ նախարարի համոզմամբ, այդ երկրի համար լուրջ արդիւնքներ չի արձանագրել:

«alikonline.ir» - ԱՄՆ-ն շարունակում է Իրանի դէմ իրականացնել առաւելագոյն ճնշման քաղաքականութիւնը, ինչի գործադրումը, ԱԳ նախարարի համոզմամբ, այդ երկրի համար լուրջ արդիւնքներ չի արձանագրել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրոյցում յայտնել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը՝ անդրադառնալով Saudi Aramco-ի յարձակումների թեման ԱՄՆ-ի կողմից Իրանի դէմ շահարկման, եւ այդ միջոցով Իրանին բանակցութիւններ պարտադրելու հնարաւորութեան մասին հարցին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Զարիֆը նկատել է, որ ԱՄՆ-ն Սաուդական Արաբիայի կողմից Եմէնի ժողովրդի դէմ իրականացւող բռնութեան կասեցման կարեւոր թեման անտեսելով, կարեւորում է այդ երկրի ժողովրդի ինքնապաշտպանական բնոյթի գործողութիւնները:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը անդրադառնալով Եմէնի ճգնաժամի հանգուցալուծման ուղղիներին յստակեցրել է, որ միակ միջոցը պատերազմին վերջ տալն է, որի կայացմանը մշտապէս սատարել է Իրանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։