Հա

Քաղաքական

19/09/2019 - 09:10

Զարիֆ. «Իրանի դէմ տնտեսական ահաբեկչութիւնն անմարդկային եւ անօրինական է»

«Իրանի դէմ տնտեսական ահաբեկչութիւնն անմարդկային եւ անօրինական է»,- այս  մասին թւիթերեան իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը արձագանքելով ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի Իրանի դէմ կիրառւող պատժամիջոցների խստացման հրահանգին:

«alikonline.ir» - «Իրանի դէմ տնտեսական ահաբեկչութիւնն անմարդկային եւ անօրինական է»,- այս  մասին թւիթերեան իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը արձագանքելով ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի Իրանի դէմ կիրառւող պատժամիջոցների խստացման հրահանգին:

ԱԳ նախարարը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Իրանի դէմ իրականցւող պատժամիջոցները դիտարկել է, այդ երկրի իշխանութիւնների կողմից Իրանի խաղաղ բնակչութեանը թիրախաւորմանն ուղղւած քայլերի խոստովանութեան շրջանակում:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը ընգծել է, որ տնտեսական ահաբեկչութիւնը համարւում է ոչ լեգիետիմ եւ հակահումանիտար:

Նա շեշտել է. «Դադարեցրէք տնտեսական ահաբկեչութիւնը եւ պատերազմը»:

Յիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի յայտարարել է, որ հրահանգել է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ՝ պայամանաւորւած եմէնցիների կողմից Սաուդական Արաբիայի նաւթային կառոյցների դէմ իրականացւած յարձակման ֆոնին:

Նշենք նաեւ, որ ԱՄՆ իշխանութիւնների կարծիքով՝ Սաուդական Արաբիայի խոշորագոյն նաւթային ընկերութեան՝ Saudi Aramco-ի նաւթահանքերի դէմ յարձակմանը միջամտել է Իրանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։