Հա

Քաղաքական

22/09/2019 - 10:00

«Պատերազմ սկսողը դրա աւարտողը չի լինելու». Զարիֆը՝ CBS-ի հետ զրոյցում

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը պնդելով, որ Իրանն առաջինը չի սկսի պատերազմը, նախազգուշացրել է, որ պատերազմ սկսող կողմը դրա աւարտողը չի լինելու:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը պնդելով, որ Իրանն առաջինը չի սկսի պատերազմը, նախազգուշացրել է, որ պատերազմ սկսող կողմը դրա աւարտողը չի լինելու: Այս մասին նա ասել է ամերիկեան CBS հեռուստաընկերութեան Face The Nation հաղորդման հետ զրոյցում: 

Հաղորդման հեղինակ Մարգարետ Բրենանի՝ «Վստա՞հ էք արդեօք, որ կարող էք կանխել պատերազմը» հարցին ի պատասխան, Զարիֆն ասել է. «Սա նշանակում է, որ այս պատերազմը, սահմանափակ պատերազմ չի լինելու: Իրանն առաջինը չի սկսի պատերազմը: Բայց, պէտք է նշեմ, որ պատերազմ սկսողը դրա աւարտողը չի լինելու»:

Պատասխանելով հարցին՝ «Դուք ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում էք ներառւած, բայց գտնւում էք Մանհեթենում՝ ԱՄՆ վիզայով: Սա հնարաւո՞ր է արդեօք դիտարկել որպէս ԱՄՆ-ի կողմից բանակցութիւնների ցանկութեան նշան», Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը նշել է. «Պարտադի չէ, որ այդպէս լինի: ԱՄՆ-ը հիւրընկալելով ՄԱԿ-ի կենտորնատեղին, պարտաւոր է վիզա տրամադրել անդամ երկրներին: Իմ վիզային կցւած նամակում յստակ նշւած է, որ ես վիզա ստանալու իրաւունք չունեմ, բայց նրանք արտօնութիւն են տրամադրել: Նրանք ցանկանում էին, որ ես իմանայի, թէ այստեղ չպիտի լինէի»:

Մոհամմադ Ջաւադ Զարիֆի հետ հարցազրոյցը եթեր կը հեռարձակւի այսօր:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։