Հա

Քաղաքական

22/09/2019 - 11:10

«Պատրաստ ենք աչքաթող անել տարածաշրջանում, մեր հարեւանների սխալները». Հանրապետութեան նախագահ

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին նշել է, որ Իրանը բարեկամութեան ձեռք է մեկնում իր հարեւան երկրներին, եւ պատրաստ է աչքաթող անել տարածաշրջանում, նրանց թոյլ տւած նախկին սխալները: Նա միեւնոյն ժամանակ, արտատարածաշրջանային ուժերին կոչ է արել հեռանալ Պարսից ծոցից:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին նշել է, որ Իրանը բարեկամութեան ձեռք է մեկնում իր հարեւան երկրներին, եւ պատրաստ է աչքաթող անել տարածաշրջանում, նրանց թոյլ տւած նախկին սխալները: Նա միեւնոյն ժամանակ, արտատարածաշրջանային ուժերին կոչ է արել հեռանալ Պարսից ծոցից: Այս մասին նախագահը յայտարարել է այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ մեկնարկի առիթով կազմակերպւած զինւորական շքերթի ժամանակ. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Իր ելոյթում, նախագահն անդրադառնալով իր նիւեօրքեան ուղեւորութեանը նշել է, որ ՄԱԿ-ի Գլխաւոր Ասամբլեայի 74-րդ նստաշրջանում, Իրանը հանդէս կը գայ «Յոյսի միաւորում, Հորմոզ, խաղաղութիւն տարածաշրջանին» նշանաբանով եւ «Հորմոզի խաղաղութեան» նախաձեռնութեամբ:

«Առաջիկայ օրերին, ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայում, մենք միջազգային հանրութեանը կը ներկայացնենք մեր նախագիծը, համաձայն որի՝ Իրանը յայտարարում է, որ տարածաշրջանի երկրների համագործակցութեամբ, պատրաստ է ապահովել Պարսից ծոցի, Օմանի ծովի եւ Հորմոզի նեղուցի անվտանգութիւնը, եւ ի լուր աշխարհի յայտարարում է, որ արտատարածաշրջանային ուժերի ներկայութիւնը միանշանակօրէն վնասում է տարածաշրջանի ջրային ուղիների, նաւագնացութեան եւ էներգետիկ անվտանգութեանը»,- ասել է նախագահը՝ յաւելելով. «Մեր ընտրած ուղին տարածաշրջանի երկրների հետ համագործակցութիւնն է: Նրանք, ովքեր ցանկանում են տարածաշրջանի իրադարձութիւններն Իրանին վերագրել/որն իրենց բացայայտւած բոլոր ստերի նման է/, եթէ ճշմարտացի են, եւ տարածաշրջանում անվտանգութեան են ձգտում, թող դադարեցնեն մեծ քանակութեամբ զէնք-զինամթերքի առաքումը տարածաշրջան: Եթէ ճշմարտացի են, թող դադարեցնեն սպառազինութեան մրցավազքը մեր տարածաշրջանում: Եթէ նրանք իսկապէս կարեւորում են տարածաշրջանի անվտանգութիւնը, ուրեմն թող հեռանան տարածաշրջանից»:

Դոկտ. Ռոհանին անդրադառնալով ԱՄՆ ռազմական ներկայութեանը տարածաշրջանում, նշել է, որ ամերիկացիների ներկայութիւնն անկայունութիւնից բացի, որեւէ այլ «ձեռքբերում» չի ունեցել տարածաշրջանի երկրների, այդ թւում՝ Աֆղանստանի, Իրաքի եւ Սիրիայի համար:

«Փոխարէնը, Իրանի ԶՈՒ-ն որտեղ, որ ներկայ է եղել, հանդէս է եկել որպէս կայունացնող գործօն: Իրանի ԶՈՒ-ն որտեղ, որ ներկայ է եղել, տեղի ժողովրդին անվտանգութիւն է պարգեւել»,- շեշտել է նախագահը՝ յիշեցնելով, որ Իրանը մշտապէս բարօրութեան աղբիւր է եղել տարածաշրջանի ժողովրդների համար:

«Պատմական կարեւոր այս հանգրւանում, մենք բարեկամութեան ձեռք ենք մեկնում մեր հարեւան երկրներին, եւ պատրաստ ենք անգամ աչքաթող անել տարածաշրջանում, նրանց թոյլ տւած նախկին սխալները: Քանի որ, այս հանգրւանում իսլամի եւ տարածաշրջանի թշնամիները՝ ԱՄՆ-ը եւ սիոնիստական ռեժիմը փորձում են օգտւել մեր միջեւ առկայ տարաձայնութիւններից եւ պառակտումից»,- ասել է նախագահը՝ յաւելելով, որ Պարսից ծոցի, Օմանի ծովի եւ Հորմոզի նեղուցի անվտանգութիւնը բխում է տարածաշրջանից, եւ արտատարածաշրջանային ուժերի ներկայութիւնը միանշանակօրէն վնասում է տարածաշրջանի անվտանգութեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։