Հա

Քաղաքական

30/09/2019 - 14:05

ԻԻՀ էներգետիկայի եւ ՀՀ ՏԿԵ նախարարները քննարկել են ՀՀ-Իրան 3-րդ բարձրավոլտ գծի շինարարութեանը, գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրին, Մեղրի ՀԷԿ-ի կառուցմանը վերաբերող հարցեր

«Եւրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» խորագիրը կրող համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնւող Իրանի Իսլամական Հանրապետութեան էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանն այսօր այցելել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցւածքների նախարար Սուրէն Պապիկեանն: 

«alikonline.ir» -«Եւրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» խորագիրը կրող համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնւող Իրանի Իսլամական Հանրապետութեան էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանն այսօր այցելել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցւածքների նախարար Սուրէն Պապիկեանն: Հաղորդում է «Tert.am»-ը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարար Պապիկեանը իր հերթին ջերմօրէն ողջունել է նախարար Սաջադիին նշելով է, որ որպէս երկու երկրների համագործակցութեան հիմնական փաթեթը ներառող գերատեսչութեան ղեկավար՝ անձամբ շահագրգռւած է խորացնել հայ-իրանական դարաւոր բարեկամական կապն ու տարբեր ոլորտներում հաստատւած յարաբերութիւնների դրական աւանդոյթները։ «Հայաստանն ու Իրանը յաջողութեամբ համագործակցում են էներգետիկ ենթակառուցւածքների եւ մի շարք այլ ուղղութիւններով զարգացման ծրագրերի շրջանակներում, այդուհանդերձ,  մենք խնդիր ենք դրել երկկողմ տնտեսական շփումների մակարդակը համահունչ դարձնել պետութիւնների միջեւ առկայ բարձ քաղաքական երկխօսութեան նշաձողին»,- ասել է նախարար Պապիկեանը եւ յաւելել, որ իր պարտքն է համարում սեփական նպաստը բերել յարաբերութիւնների սերտացման  եւ տեսանելի ապագայի ձեւաւորման այդ

կարեւորագոյն գործում։    

Նախարար Ռեզա Արդաքանիեանը նկատել է, որ իր համար պատիւ է եւս մէկ անգամ գտնւել Հայաստանում եւ գործընկերոջ հետ քննարկել փոխգործակցութեան հեռանկարները։ «ՏԿԵ նախարարութիւնն իր մէջ է ամփոփում հայ-իրանական ռազմավարական համագործակցութեան կարեւորագոյն ոլորտներ, ինչը մեզ հնարաւորութիւն է տալիս զարգացնել առկայ յարաբերութիւններն ու դրանք տեղափոխել որակական նոր մակարդակ»,- ընդգծել է նախարար Արդաքանիանը։

ՀՀ ՏԿԵ Նախարար Պապիկեանն իր հերթին լրացրել է․ «Հայաստանի համար պատիւ է ի դեմս Իրանի ունենալ կայուն ու կանխատեսելի հարեւան եւ վերջինիս հետ համատեղ ներգրաււած լինել տարածաշրջանային զարգացման ծրագրերում։ Մենք յաւակնում ենք կապող օղակ հանդիսանալ մի կողմից Իրանի Իսլամական Հանրապետութեան, միւս կողմից՝ ԵԱՏՄ գործընկերների եւ, իհարկէ, մեր հիւսիսային հարեւան Վրաստանի հետ»,- ամփոփել է նախարարը եւ արձանագրել, որ Հայաստանը հետաքրքւած է լաւագոյնս օգտագործել տարբեր ոլորտներում առկայ եւ դեռեւս չիրացւած համագործակցութեան ներուժը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ միջգերատեսչական համագործակցութեան օրակարգային այնպիսի հարցերի, ինչպիսիք են Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ գծի շինարարութիւնը, գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագիրը, Մեղրի ՀԷԿ-ի կառուցումը։ 

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։