Հա

Քաղաքական

06/10/2019 - 08:40

Քամալւանդի. «Պարտաւորութիւնների չիրագործման պարագային գործի կը դրւի կրճատումների յաջորդ փուլը»

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպութեան խօսնակ Բեհրուզ Քամալւանդին միջուկային իրաւունքների ուսուցման դասընթացների բացման արարարողութեան ժամանակ անդրադառնալով Իրանի կողմից Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած պարտաւորութիւնների կրճատումներին շեշտել է որ՝ այն կատարւում է համաձայնագրի կողմերի միջեւ իրաւական հաւաստատութիւնն ապահովելու կոնտեքստում:

«alikonline.ir» - Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպութեան խօսնակ Բեհրուզ Քամալւանդին Իրանում՝ միջուկային իրաւունքների ուսուցման դասընթացների բացման արարարողութեան ժամանակ անդրադառնալով Թեհրանի կողմից Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած պարտաւորութիւնների կրճատումներին շեշտել է որ՝ այն կատարւում է համաձայնագրի կողմերի միջեւ իրաւական հաւաստատութիւնն ապահովելու կոնտեքստում:

Քամալւանդին՝ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպութեան դոկտ. Հեսաբիի անւան դահլիճում անդրադառնալով միջուկային իրաւունքների ուսուցման 5 օրեայ կուրսերին պարզաբանել է, որ այն իրականացւում է ԵՄ-ի հետ համագործակցութեամբ:

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպութեան խօսնակը անդրադառնալով միջուկային դասընթացների անցկացմանը ընդգծել է, որ ծրագրի շրջանակում կը շեշտադրւի միջուկային անվտանգութեան եւ համապատասխան նախագծերի մշակմանը, ինչպէս նաեւ կանցկացւի 3 տարբեր բարձրաստիճան սեմինարներ, նա կարծում է, որ հակառակ առկայ բոլոր դժւարութիւններին շարունակւում է ԵՄ-Իրան բարձր համագործակցութեան ընդլայնումը:

Ըստ Քամալւանդիի՝ Իրանը պարտաւորութիւնների նւազեցման յաջորդ փուլի գործողութիւնների իրականացման կապակցութեամբ որոշումներ կընդունի համաձայնագրի միւս կողմերի ստանձնած պարտաւորութիւնների լիարժէք չիրագործման  պարագային:

Նա յիշեցնելով Իսլ. յեղափոխութեան առաջնորդի միջուկային զէնքի իրագործումն արգելող շեշտադրումներին նկատել է, որ Իրանը միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած պարտաւորութիւնները կրճատեց, միայն մէկ տարի ռազմավարական սպասումներից յետոյ, եւ որի իրականացումը՝ ըստ  Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպութեան խօսնակի դիտարկւում է համաձայնագրի կողմերի միջեւ իրաւունքների հաւասար մթնոլորտի ստեղծման շրջանակում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։