Հա

Քաղաքական

08/10/2019 - 12:00

Զարիֆը եւ Չաւուշօղլուն քննարկել են Սիրիայի իրադարձութիւնները

Իրանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները երէկ՝ երեկոյեան հեռախօսազրոյց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայի հիւսիս-արեւելեան շրաջանների իրադարձութիւնները:

«alikonline.ir» - Իրանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները երէկ՝ երեկոյեան հեռախօսազրոյց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայի հիւսիս-արեւելեան շրաջանների իրադարձութիւնները. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հեռախօսազրոյցի ընթացքում, Մեւլութ Չաւուշօղլուն նշել է, որ Թուրքիան աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականութեանը, եւ որ այդ երկրի հիւսիս-արեւելեան շրաջաններում թուրքական ԶՈՒ-ի գործողութիւնները ժամանակաւոր բնոյթ են կրելու:

Մոհամմադ Ջաւադ Զարիֆն էլ իր հերթին նշել է, որ պաշտօնական Թեհրանը դէմ է ռազմական գործողութիւններին՝ շեշտելով Սիրիայի տարածքային ամբողջականութեան եւ ազգային ինքնիշխանութեան նկատմամբ յարգանքը եւ ահաբեկչութեան դէմ պայքարի անհրաժեշտութիւնը, Սիրիայում կայունութեան եւ անվտանգութեան կայացման համար: Իրանի ԱԳՆ ղեկավարն Ադանայի համաձայնագիրը համարել է Սիրիայի եւ Թուրքիայի համար լաւագոյն լուծումը, որը կը նպաստի նրանց յուզող խնդիրների կարգաւորմանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։