Հա

Քաղաքական

09/10/2019 - 12:40

«Իրաքի ժողովրդի զգօնութիւնը կը կանխի օտարների չարաշահման փորձերը». Զարիֆ

Իրաքցիների զգօնութիւնը կը կանխի օտար երկրների կողմից Իրաքի ժողովրդի լեգիտիմ պահանջների, որոնք, ի դէպ, ընդունել են երկրի իշխանութիւնները, հետագայ չարաշահման հնարաւոր դրսեւորումները:

«alikonline.ir» - Իրաքցիների զգօնութիւնը կը կանխի օտար երկրների կողմից Իրաքի ժողովրդի լեգիտիմ պահանջների, որոնք, ի դէպ, ընդունել են երկրի իշխանութիւնները, հետագայ չարաշահման հնարաւոր դրսեւորումները: Այս մասին «Խանէ մելլաթ»-ի հաղորդմամբ՝ յայտնել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը անդադառնալով Իրաքում տեղի ունեցած անկարգութիւններին՝ յստակեցրել է, որ Իրաքը պատկանում է այդ երկրի ժողովրդին, եւ նրանց իրաւունքները պէտք է պաշտպանւեն:

«Իրանում վստահ են, որ իրաքցիներն իմաստուն ժողովուրդ են»,- համոզմունք է յայտնել նախարար Զարիֆը՝ յաւելելով, որ Իրանը թոյլ չի տայ այդ երկրի ժողովրդի օրինական պահանջներն օտար ուժերի շահարկման առիթ դառնայ:

Յիշեցնենք, որ Իրաքում հոկտեմբերի 1-ին անհնազանդութեան եւ բողոքի ակցիաների նոր ալիք է բարձրացել, այդ կապակցութեամբ երկրի վարչապետը խոստացել է բարեփոխումներ իրականացնել սոցիալ-տնտեսական ոլորտում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։