Հա

Քաղաքական

09/10/2019 - 14:10

Զարիֆ. «Կենտրոնական բանկի դէմ ցանկացած տիպի պատժամիջոցի սահմանումն անօրինական է»

Կենտրոնական բանկի դէմ ցանկացած տիպի պատժամիջոցի սահմանումն անօրինական է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, «Ալ Զահրա» համալսրանաում կայացած «Միջազգային տնտեսութիւնն ու պատժամիջոցները» միջազգային գիտաժողովի ժամանակ յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«alikonline.ir» - Կենտրոնական բանկի դէմ ցանկացած տիպի պատժամիջոցի սահմանումն անօրինական է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, «Ալ Զահրա» համալսրանաում կայացած «Միջազգային տնտեսութիւնն ու պատժամիջոցները» միջազգային գիտաժողովի ժամանակ յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Ներկայիս դարաշրջանը համաշխարհային տնտեսութեան եւ առեւտրի միահիւսման դարաշրջան է: Երեւոյթները, ինչպիսիք են՝ կապիտալի եւ ծառայութիւնների գլոբալիզացիան, համաշխարհային արտադրութեան եւ մատակարարման ցանցերի փոխկապակցումը, երկրների տնտեսութիւնների միջեւ փոխկապակցւածութեան կարեւոր նշաններ են»,- ասել է Զարիֆը՝ յաւելելով, որ համաշխարհային առեւտրի ընդլայնումը, ներքին եւ արտաքին շուկաների սահմանների աստիճանական վերացումը, զարգացող տնտեսութիւնների կողքին, որոնք փոխակերպել են խոշոր տնտեսութիւնների աւանդական դասակարգումը, տեղեկատւական տեխնոլոգիաների տարածումը, բանկային գործարքների արտակարգ արագացումը, ապրանքերի եւ ծառայութիւնների բաշխման եւ փոխանակման գործընթացի գլոբալիզացումը, ապահովում է այնպիսի մի հեռանկար, որը կարող է լինել ինչպէս խոստումնալից, այնպէս էլ ռիսկային: 

«Խոստումնալից, այն առումով, որ աճի հարթակ է ապահովում զարգացող երկրների համար, որի վառ օրինակը գիտելիքահեն ընկերութիւններն են, եւ ռիսկային է այն առումով, որ մեծացնում է անկախ հասարակութիւնների խոցելիութիւնը մեծ տէրութիւնների կամքի նկատմամբ»,- ասել է ԱԳՆ ղեկավարը:

Նշելով, որ գլոբալ տնտեսութիւնների փոխկապակցւածութիւնը նոր առաջադրանքներ է ստեղծել կառավարութիւնների համար, եւ բարձրացրել է տնտեսական գործօնի դերն ու նշանակութիւնը արտաքին քաղաքականութեան մէջ, Զարիֆն ասել է. «Այլեւս, նախկինի պէս, դիւանագիտական համակարգի օրակարգը միայն քաղաքական եւ անվտանգային չէ, եւ այդ իսկ պատճառով արտաքին քաղաքականութիւնը բախւում է օրակարգային մի շարք հարցերի, ընդ որում՝ 11-րդ եւ 12-րդ կառավարութիւններն իրենց օրակարգում ներառել են հասարակութեան կենցաղային պայմանների բարելաւումը, եւ փորձ է արւել, որ գոնէ արտաքին քաղաքականութիւնը յաւելեալ խանրաբեռւածութիւն չստեղծի ժողովրդի կենցաղի համար»: 

ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ ներկայ բարդ պայմանները բացառում են միջազգային յարաբերութիւններում, աւանդական միջոցներով յաջողութեան հասնելու հնարաւորութիւնը: Անդրադանալով գլոբալ տնտեսութեան պայմաններին, Իրանի դիւանագիտական համակարգի ղեկավարն ասել է. «Միջազգային ասպարէզում տնտեսութիւնների ինտեգրումն այնպիսի պայմաններ է ստեղծել, որ ԱՄՆ-ը լինելով աշխարհի ամենամեծ տնտեսութիւնը, ունենալով գերադաս պայմաններ ֆինանսական շուկայում, եւ այլ երկրների գործողութիւնների վրայ ազդելու հնարաւորութիւն, չարաշահում է իր դիրքն անկախ երկրների, այդ թւում՝ Իրանի, Չինաստանի, Կուբայի, Ռուսաստանի եւ Վենեզուէլայի վրայ ճնշում բանեցնելու համար»: 

Ըստ նրա՝ ԱՄՆ նման վարւելակերպն անմիջականօրէն ազդում է տւեալ երկրների շարքային քաղաքացիների կենցաղի եւ առողջութեան վրայ: «Երբ պետական կառոյց համարւող Կենտրոնական բանկի դէմ սահմանւած պատժամիջոցների անւանումը դառնում է ահաբեկչական, դա նշանակում է, որ Կենտրոնական բանկն այլեւս չի կարող ֆինանսաւորել սնունդի եւ դեղամիջոցների ապահովումը»,- ասել է Զարիֆը՝ յաւելելով, որ նման պատժամիջոցների նպատակը տնտեսական պատերազմն է, որը թիրախաւորում է  տւեալ ժողովրդի վարքագիծն ու վերաբերմունքը, անկախ նրանից, թէ ինչ հետեւանքներ կարող է ունենալ այս պատերազմը, եւ ինչպէս է կարող ազդել ժողովրդի առողջութեան եւ կեանքի որակի վրայ:

«Կենտորնական բանկի դէմ ցանկացած տիպի պատժամիջոցների կիրառումն անօրինական է, քանի որ դա առաւելագոյն անձեռնմխելիութիւնն ունի պետական կառոյցների հետ միջազգային գործակցութեան շրջանակում»,- յստակեցրել է Իրանի ԱԳՆ ղեկավարը՝ յաւելելով, որ Իրանի դէմ ԱՄՆ գործողութիւնները, որոնք ուղղւած են շարքային քաղաքացիների դէմ, առաջին հերթին եւ գլխաւորապէս, պատերազմական յանցագործութիւններ են:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։