Հա

Քաղաքական

Հինգշաբթի, սեպտեմբերի 12-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան մեծարգոյ պրն. Արտաշէս Թումանեանին:

Published in Թեհրան

Հայաստանը ոչ վատ առեւտրային սալդօ ունի Իրանի հետ։ Այն նկատելիօրէն աւելի լաւն է, քան մեր հարեւաններինը։ Այս մասին Տարածաշրջանային եւ եւրասիական ինտեգրման մշտական յանձնաժողովի սեպտեմբերի 3-ին կայացած նիստում յայտարարեց Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը:

Published in Տնտեսական

Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան կազմակերպութեամբ յուլիսի 21-ին եւ 22-ին Թեհրանի «Վահդաթ» դահլիճում տեղի կունենայ Հայաստանի Պետական կամերային երգչախմբի ելոյթները: Յուլիսի 21-ի ելոյթը նւիրւած է անմահանուն Կոմիտաս վարդապետի ծննդեան 150-ամեակին, իսկ յուլիսի 22-ի ելոյթը նւիրւած է լինելու ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, արւեստի վաստակաւոր գործիչ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրեանի ծննդեան 80-ամեակին:

Published in Մշակոյթ

Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը յունիսի 30-ին հանդիպել է ԻԻՀ ճանապարհների եւ քաղաքաշինութեան նախարար Մոհամմադ Էսլամիին:

Published in Իրան

Իրանում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանը յունիսի 25-ին հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար եւ Հայաստան-Իրան միջկառավարական յանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի հետ:

Published in Տնտեսական

Երէկ, յունիսի 19-ի երեկոյեան, «Ալիք» օրաթերթ այցելեցին Հայաստանի Հանրապետութեան վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատւութեան կենտրոն ՊՈԱԿ-ի (Պետական ոչ-առեւտրային կազմակերպութիւնների) ղեկավար Յովհաննէս Մովսիսեանը եւ Երեւանի Պետական համալսարանի իրանագիտութեան ամբիոնի դասախօս Արմէն Իսրայէլեանը, գլխաւորութեամբ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի եւ դեսպանատան դիւանագիտական կազմի:

Published in Թեհրան

Յունիսի 9-ին Իրանի Իսլամական խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների եւ ազգային անվտանգութեան յանձնաժողովի նախագահ Հեշմաթօլլահ Ֆալահաթփիշէն հանդիպել է Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի հետ:

Published in Իրան

Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը Կովկասի ռազմավարական եւ ուսումնասիրութիւնների կենտրոն կատարած այցի ընթացքում կարեւորել է իրանական կողմի փորձագիտական շրջանակներին Կովկասեան վերջին իրադարձութիւններից նոր տեղեկութիւններով վերաթարմացնելու անհրաժեշտութեան փաստը:

Published in Իրան

ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը հանդիպել է Իրանում Ֆրանսիայի դեսպան Ֆիլիպ Թիբուին:

Published in Իրան

Չորեքշաբթի, մայիսի 1-ին, Ապրիլեան միջոցառումների շրջանակներում Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան կենտրոնատեղիում տեղի ունեցաւ թուրք լուսանկարիչ Էրհան Արիքի «Կայան. Եղեռնը եւ ապագայ սերուդները» ցուցահանդէսի բացումը: «Կայան» անունը կրող ցուցահանդէսը կազմւած է շուրջ 53 լուսանկարներից, որոնք պատմում են հայկական համայնք ունեցող շուրջ 7 երկրներ կատարած լուսանկարչի շրջագայութիւնների մասին:

Published in Թեհրան
Էջ 1, 17-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։