Հա

Քաղաքական

1356 թւականի դէյի 19-ի համաժողովրդական ընդվզման տարելիցի առիթով Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէյին այսօր՝ յունւարի 9-ին ընդունել է Ղոմի քաղաքացիներին:

Հանդիպման ընթացքում իսլ. յեղափոխութեան առաջնորդը յատուկ անդրադարձել է վերջին օրերի ընթացքում երկրի տարբեր քաղաքներում տեղի ունեցած զանգւածային բողոքի ակցիաներին եւ որոշակի անկարգութիւններին:

Published in Իրան

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին այսօր հանդիպել է Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատարութեան եւ բարձրաստիճան սպայակազմի հետ:

Published in Իրան

Այգեբացի տասնօրեակի եւ Իսլ. յեղափոխութեան տօնակատարութիւնների առիթով այսօր՝ առաւօտեան Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին այացելել է Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ Էմամ Խոմէյնի դամբարան եւ յարգանքի տուրք է մատուցել լուսահոգի Էմամի յիշատակին:

Published in Իրան

1979 թւականից յետոյ, Իսլ. յեղափոխութեան արդիւնքում երկրի մակարդակով համակարգային փոփոխութիւնները՝ պետական թէ՛ քաղաքական ինստիտուտների վերաձեւումներով պայմանաւորւեցին:
Իսլ. խորհրդարանը հանդիսացաւ այն ինստիտուտը, որի ձեւաւորման ու առհասարակ ընտրական հոլովոյթում աշխուժօրէն ներգրաււեց հասարակայնութիւնը:

Published in Դիտանկիւն

Չպէտք է չարաշահել միջուկային համաձայնագրից յետոյ, թշնամու ներթափանցման վտանգի մասին՝ Իսլ. յեղափոխութեան առաջնորդի ցուցմունքները: Այս մասին երէկ, կառավարութեան նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

Published in Քաղաքական

Հանր. նախագահ դոկտ. Հասան Ռոհանին, Իսլ. յեղափոխութեան պահակազօրին համարել է յեղափոխութեան եւ դրա ձեռքբերումների պաշտպան եւ ընդգծել է, որ ժողովրդական զինեալ ուժերը, յաղթելու են իւրաքանչիւր ուժի: Նա ասել է. «Այսօր որեւէ գերուժ իրաւունք չունի Իրանի համար որոշում ընդունել եւ մենք եւս նման քայլ թոյլ չենք տալու»:

Published in Քաղաքական

Թեհրանում առաւօտեան ժամերից սկսած միլիոնանոց քայլարշաւի մասնակիցները, այդ թւում նաեւ իրանահայութիւնը համախմբւեցին Ազադի հրապարակում, ուր օրւայ առիթով իր խօսքն ուղղեց հանր. նախագահ դոկտ. Հասան Ռոհանին, որը կարեւորեց Իրանի բոլոր ազգային ու կրօնական փոքրամասնութիւնների, մի խօսքով՝ համայն ժողովրդի անվերապահ դերը Իսլ. յեղափոխութեան յաղթանակի առումով:

Published in Քաղաքական

Երէկ՝ յունւարի 26-ին, Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին իր նախապէս ծրագրաւորւած հանդիպումների շարքում, հանդիպել է նաեւ Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորների հետ:
Հանդիպման սկզբում, պատգամաւորներն իրենց երախտագիտութեան խօսքն են յայտնել Իսլ. յեղափոխութեան առաջնորդին՝ համակարգի կողմից կրօնական փոքրամասնութիւնների նկատմամբ ցուցաբերւած յատուկ ուշադրութեան ու հոգատարութեան համար, եւ նրան են յանձնել նամակ-խնդրագիր՝ կրօնական փոքրամասնութիւնների առկայ խնդիրների ու պահանջների վերաբերեալ:

Published in Քաղաքական

Այս տարի յունւարի 4-ի երեկոյեան Սասուն քաղաքամասի «Բասիջ»-ի պատասխանատուները Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով այցելեցին հայ նահատակ Վահիկ Բաղդասարեանի ընտանիքին: Հանդիպման ընթացքում, որին ներկայ էին նաեւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչներ եւ քահանայ հայրեր, նահատակի հայրը կարեւորութեամբ շեշտեց, երկրի տարածքային ամբողջականութեան եւ անկախութեան ճամբին նահատակների դերը եւ անդրադարձաւ այն օրւան, երբ Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Խամենէին եւս այցելել է իրենց բնակարանը:

Published in Համայնք

Երէկ՝ յունիսի 2-ին կ. յ. ժամը 4-ին Էմամ Խոմէյնիի դամբարանում կազմակերպւել էր յարգանքի տուրքի իւրայատուկ միջոցառում, որի ընթացքում Իրանում կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչները ծաղկեպսակ տեղադրելով հանգուցեալի դամբարանին՝ յարգեցին նրա յիշատակը: Այդ առիթով կէսօրւայ ժամը 2-ին Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու շրջափակից մի պատւիրակութիւն մեկնեց Էմամի դամբարան: 

Published in Հասարակական
Էջ 1, 2-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։