Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 09 Սեպտեմբերի 2013 12:00

Մէկ շաբաթ՝ Թեհրանում

Օգոստոսի 22-28-ն անցկացրի Իրանի Իսլամական Հանրապետութիւնում: Աւելի քան քսան անգամ եղել եմ հարեւան երկրում, լուսաբանել նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններ, Հայաստանի նախագահի եւ արտաքին գործերի նախարարի այցեր: Ես լրագրողական ճամբորդութիւնների սիրահար եմ, քանի որ առաջին հերթին անմիջական շփումների, շարքային քաղաքացիների հետ հանդիպումների ու զրոյցների միջոցով է նաեւ հնարաւոր ամբողջական պատկերացում կազմել հարեւան երկրի, նրա ժողովրդի, հարեւան պետութիւնների հետ յարաբերութիւնների, ներքաղաքական կեանքի մասին:

Published in Հասարակական

«Մեհր» լրատւական գործակալութեան համաձայն՝ Զարիֆն իր այցի շրջագծում հանդիպումներ կունենայ Իրաքի արտգործնախարար Հուշիար Զիբարիի, վարչապետի, խորհրդարանի խօսնակի եւ նախագահի տեղակալի հետ, որտեղ շօշափւելու են տարածաշրջանային համագործակցութիւնների, ինչպէս նաեւ՝ Սիրիայի խնդիրների շուրջ հարցեր:

Published in Քաղաքական

Հինգշաբթի, սեպտեմբերի 5-ի առաւօտեան Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը Բիքֆայայի վանքում ընդունեց այցելութիւնը Լիբանանում Իրանի դեսպան Ղազանֆար Աբադիի: Դեսպանին ընկերակցում էր դեսպանատան Քաղաքական բաժանմունքի պատասխանատուն: Այցելութեան նպատակն էր Վեհափառ Հայրապետին պարզել ընդհանրապէս Սիրիայի հակամարտութեան եւ յատկապէս վերջին օրերում արագ զարգացում ստացած ամերիկեան զինւորական ենթադրեալ միջամտութեանց գծով Իրանի տեսակէտը:

Published in Քաղաքական

Իրանի Ատոմական էներգիայի կազմակերպութեան նախագահ Ալի Աքբար Սալեհին Իրանի պատրաստակամութիւնն է յայտնել Իրանի միջուկային հարցում Արեւմուտքի մտահոգութիւնը փարատելու համար: Իրանի Ատոմական էներգիայի կազմակերպութեան նախագահը յստակեցրել է, որ 20 տոկոս հյագեցւածութեամբ ուրանի պաշարների նւազեցումը քաղաքական նպատակ չի հետապնդում, այլ 20 տոկոսով հարստացւած ուրանն օգտագործւում է վառելիքային թիթեղներ արտադրելու համար:

Published in Քաղաքական

Այն հարցին, թէ Սիրիայի վրայ ռազմական յարձակման դէպքում՝ Իրանը զէնք կը տրամադրի՞ Սիրիային, Հոսէյն Դեհղանը պատասխանել է. «Սիրիացիները կարիք չունեն, որ մենք նրանց ապահովենք յատուկ սպառազինութեամբ: Սիրիան ապահովւած է հակաօդային պաշտպանութեան համակարգերով եւ կարող է պաշտպանւել»:

Published in Իրան

Իրանական «ԻՍՆԱ» լրատւական գործակալութեան փոխանցմամբ՝ Իրանը պատրաստւում է ընդլայնել իր ներկայութիւնը՝ Կասպից ծովի արեւելեան հատւածում: Այս մասին ծովային տեխնոլոգիաների վերաբերեալ առաջին ազգային համագումարի ժամանակ յայտարարել է Իրանի ռազմա-ծովային ուժերի գլխաւոր հրամանատար դերծովակալ Հաբիբօլլահ Սայեարին:

Published in Իրան

Սեպտ. 3-ին, Նոշահրում ընթացող ծովային արդիական տեխնոլոգիաների առաջին համագումարին առընթեր, ծովակալ Ալի Ղոլամզադէն ասել է. «Ծովուժի եւ պաշտպանական արդիւնաբերութեան մասնագէտների կողմից պատրաստւած «Ասր» հեռահար ծովային ռադարը, ներկայ դրութեամբ փորձարկման փուլում է գտնւում եւ ծովուժի որոշ նաւերի վրայ է տեղադրւելու: 

Published in Իրան

Ամէն բան սկսւեց Զարիֆի թուիթով (պատգամով) եբրայական Նոր տարւայ առիթով շնորհաւորանքի երկտողի ի յայտ գալուց յետոյ, որը չմնաց անարձագանգ: ԱՄՆ-ի սենատի նախկին խօսնակ Նանսի Փելոսիի դստեր՝ Ստեֆանի Փելոսիի պատասխան երկտողից յետոյ, որով նա ասել է, որ ամէն բան աւելի քաղցր կը լինէր, եթէ դուք չժխտէիք Հոլոկոստը..., նախարարը պատասխանել է. «Իրանը երբեք չի ժխտել Հոլոկոստի իրականութիւնը եւ, նա, ով ժխտում էր Հոլոկոստը, արդէն գնացել է:

Published in Քաղաքական

Հանր. նախագահ դոկտ. Հասան Ռոհանին Իրանի ատոմական բանակցութիւնների պատասխանատւութիւնը յանձնել է արտգործնախարարութեանը: Այդ մասին Իրանի արտգործնախարար դոկտ. Զարիֆը յայտարա րել է. «Ինչպէս հանր. նախագահն էր յայտնել, մենք ցանկանում ենք հարցի կարգաւորումը, ուստի՝ եթէ հարցի կարգաւորման համար բանակցող կողմի մօտ քաղաքական կամք գոյութիւն ունենայ, գործը հեշտութեամբ կընթանայ. ես այդ հարցը քննարկել եմ Քաթրին Աշտոնի հետ՝ հեռախօսազրոյցի ընթացքում»:

Published in Քաղաքական

Իսլ. խորհրդարանի Ազգային անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան յանձնաժողովի նախագահ Ալաէդդին Բորուջերդին եւ Լիբանանի Հանրապետութեան նախագահ Միշէլ Սուլէյմանը սեպտեմբերի 3-ին Բէյրութում տեսակցութիւն են ունեցել: Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են տարածաշրջանային զարգացումները, Սիրիայի ճգնաժամը եւ այդ երկրի դէմ Ամերիկայի հաւանական յարձակման մասին հարցերը:

Published in Իրան

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։