Հա

Քաղաքական

Ֆրանսիայում կայացած «Muscats du Monde» («Աշխարհի լաւագոյն Մուսքաթները») միջազգային գինու մրցման յաղթող է ճանաչւել «Արմենիա» գինու գործարանի հայկական «Մուսքաթ» գինին: Համաձայն «eurowine.com.ue» կայքի՝ մրցումը այս տարի 13-րդ անգամը լինելով է կազմակերպւում: Հայկական «Մուսքաթ»-ը լաւագոյնն է համարւում 224 տեսակ գինիների մէջ:

Published in Այլ

Հայաստանի Հանրապետութեան Գեղարքունիքի եւ Ֆրանսիայի Հանրապետութեան Իզեր մարզի միջեւ հաստատւած առեւտրա-տնտեսական եւ կրթա-մշակութային համաձայնագրի շրջագծում զարգացման կարեւոր քայլ է կատարւել Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգում. ֆրանսիական «Բժշկական օգնութիւն եւ զարգացում» հասարակական կազմակերպութեան ֆինանսական օժանդակութեամբ Սեւանի հիւանդանոցի Լաբորատոր-ախտորոշիչ բաժանմունքը վերազինւել է գերձայնային դիագնոստիկայի նորագոյն սարքով:

Published in Հասարակական

Պետական գործչի, յատկապէս երկրի ղեկավարի կարեւոր յատկանիշերից մէկն իր խօսքը յարգելն է եւ տւած խոստումը ժամանակին ու ճիշտ կատարելը: Օբամայի նախագահութեան երկրորդ շրջանի իրադարձութիւնները ցոյց են տալիս, որ լիդերութեան այս կարեւոր նախապայմանները նրա մօտ, մեղմ ասած, կաղում են: Օբամային պակասում է նաեւ արագ եւ աներեր գործելու վճռականութիւնը, որով աչքի էր ընկնում Բուշ-կրտսերը:

Published in Քաղաքական

Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը յայտարարել է, որ քիմիական զէնքի օգտագործման վերաբերեալ Դամասկոսին ուղղւած մեղադրանքները ապացոյցներ չունեն եւ տրամաբանական չեն: Ինչպէս հաղորդել է «Արմէնպրես»-ը, այս մասին Սիրիայի նախագահը յայտարարել է ֆրանսիական «Le Figaro» թերթի հետ հարցազրոյցում: «Նման մեղադրանքներ ներկայացնողները պէտք է կարողանան նաեւ ապացոյցներ ներկայացնել:Պարոնայք Օբաման եւ Օլանդը դա չկարողացան անել, այդ թւում նաեւ իրենց ժողովուրդների առաջ»,- շեշտել է Բաշշար Ասադը:

Published in Քաղաքական

ՄԱԿ-ում Իրանի մնայուն դեսպան Մոհամմադ Խազային ընդգծելով, որ Իրանը դէմ է Սիրիայում արտաքին զինւորական որեւէ միջամտութեան, ասել է. «Մենք համոզւած ենք, որ հրթիռները երբեւէ չեն աւետում խաղաղութիւն. դա լինի Միջին Արեւելքում թէ աշխարհում»: Մոհամմադ Խազային «Նիւ Եօրք թայմզ» օրաթերթի հետ ասուլիսի ընթացքում խօսելով Սիրիայի դէմ ԱՄՆ-ի հաւանական ու մօտալուտ յարձակման մասին՝ ասել է. «Իրանը դէմ է Սիրիայում արտաքին որեւէ զինւորական միջամտութեան եւ դա աւերիչ է համարում այդ երկրում քաղաքական ելքի հասնելու գործընթացի համար»:

Published in Իրան
1- Օգոստոսն աւարտւեց, հետն էլ ԱՄՆ կոնգրեսի արձակուրդը, իսկ նախագահ Օբաման Սիրիային «պատժելու» իրաւունքը որոշեց վերապահել Կոնգրեսին...
2- Մինչ այդ, սակայն, Անգլիայի վարչապետ Քամերոնը ստիպւած էր տեղի տալ իր օրէնսդիրներին, որոնք արգելեցին Սիրիա զինուժերի առաքումը:
Published in Դիտանկիւն

Սիրիայում վերջին օրերում լարւած իրավիճակ է ստեղծւել: Պատճառը Դամասկոսի արեւելեան Ղուտա շրջանում քիմիական զէնքի հաւանական կիրառումն է, որին, ըստ Սիրիայի ընդդիմութեան, զոհ են գնացել շուրջ 1300 հոգի: Յայտնի չէ, թէ ով է կանգնած դրա յետեւում՝ կառավարական զօրքե՞րը թէ ընդդիմութիւնը, քանի որ հնչում են փոխադարձ մեղադրանքներ եւ հետաքննութիւն չի կատարւել: 

Published in Քաղաքական
Էջ 60, 60-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։