Հա

Քաղաքական

03/08/2013 - 14:17

Ի ՀՈՎԱՆԱՒՈՐՈՒԹԻՒՆ ՊԱՂԵՍՏԻՆԻ ԺՈՂՈՎՐԴԻ՝ ՄԻԼԻՈՆԱՒՈՐ ԻՐԱՆՑԻՆԵՐ ՄԵԾԱՐԵՑԻՆ «ՂՈԴՍ»-Ի ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԸ

Լրատւական ցանց - Երէկ համայն Իրանում միլիոնաւոր քաղաքացիների մասնակցութեամբ նշւեց Պաղեստինի ժողովրդին հովանաւորելու «Ղոդս»-ի օրը: Թեհրանում առաւօտեան ժամը 10-ին մեկնարկած քայլարշաւին իրենց մասնակցութիւնն էին բերել՝ Համակարգի նպատակայարմարութիւնը բնորոշող ժողովի պետ Հաշեմի Ռաֆսանջանին, գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը եւ կառավարութեան կազմը, նորընտիր նախագահ Հասան Ռոհանին եւ պետական պաշտօնատարներ: Քայլարշաւի աւարտին Թեհրանի Պետական համալսարանում օրւայ առիթով արտայայտւեց գործող նախագահ Ահմադինեժադը, որից յետոյ ընթերցւեց օրւայ 10-կէտանոց բանաձեւը: Վերջում կայացաւ Թեհրանի ուրբաթօրեայ աղօթքը:
Յատկանշական է, որ երբ իրանական 1358 թւականի մորդադ ամսւայ 16-ին Իսրայէլի ուժերը ռմբակոծեցին Լիբանանի հարաւային տարածքները, մեծ թւով կորուստ պատճառելով ժողովրդին, Իսլ. Հանրապետութեան հիմնադիր առաջնորդ հանգուցեալ Էմամ Խոմէյնին, ի հովանաւորութիւն Պաղեստինի ժողովրդի, ռամազան ամսւայ վերջին ուրբաթ օրը հռչակեց «Ղոդս»-ի օր:

 

 

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։