Հա

Քաղաքական

03/08/2013 - 14:22

Լրատւական ցանց - Այսօր երեկոյեան ժամը 5-ին «Էմամ Խոմէյնի»-ի հոսէյնիէում կատարւելու է նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի նախագահութեան հրամանագրի յանձնման պաշտօնական արարողութիւնը, իսկ վաղը խորհրդարանում՝ երդման արարողութիւնը:
Միջոցառմանը ներքին գործոց նախարարը զեկուցելու է նախագահութեան 11-րդ շրջանի ընտրութիւնների ընթացքի մասին, որից յետոյ յեղափոխութեան առաջնորդի գրասենեակի պետ հոջ. Մոհամմադի Գոլփայեգանին ընթերցելու է նախագահութեան յանձնման հրամանագիրը, ապա յեղափոխութեան առաջնորդի ձեռամբ հրամանագիրը յանձնւելու է նորընտիր նախագահին: Վերջում նորընտիր նախագահ Հասան Ռոհանին լուսաբանելու է իր ծրագրերը՝ քաղաքա-տնտեսական, մշակութային ու հասարակական բնագաւառներում: Արարողութեան աւարտին արտայայտւելու է յեղափոխութեան առաջնորդը:

 

 

 

Յարակից լուրեր

  • Դոկտ. Ռոհանիի ներկայութեամբ.- Ցուցադրւել են Իրանի պաշտպանական արդիւնաբերութեան վերջին ձեռքբերումները
    Դոկտ. Ռոհանիի ներկայութեամբ.- Ցուցադրւել են Իրանի պաշտպանական արդիւնաբերութեան վերջին ձեռքբերումները

    Կառավարութեան շաբաթւայ առիթով հանրապետութեան նախագահը երէկ՝ օգոստոսի 24-ին այցելել է պաշտպանութեան նախարարութեան կազմակերպած ցուցահանդէսին, ուր առաջին անգամը լինելով՝ ցուցադրւել են ռազմական աւիացիոն եւ հրթիռային ոլորտներում Իրանի արտադրած վերջին՝ ամենանոր սարքաւորումները:

  • Խորհրդարանը չվստահեց Ֆարաջի Դանային
    Խորհրդարանը չվստահեց Ֆարաջի Դանային

    Իրանի Իսլամական խորհրդարանի պատգամաւորները չվստահեցին գիտութեան նախարար Ռեզա Ֆարաջի Դանային:
    Երէկ, խորհրդարանում ծաւալւած քննարկումից, եւ թեր ու դէմ արտայայտութիւններից յետոյ, տեղի ունեցած փակ, գաղտնի քւէարկութեան արդիւնքում, նիստին մասնակից պատգամաւորների մեծամասնութիւնը կողմ քւէարկեց Ֆարաջի Դանային անվստահութիւն յայտնելու խորհրդարանական նախաձեռնութեանը:

  • Այաթ. Հաշեմի Շահրուդին ժամանակաւորապէս կը գլխաւորի Բանիմացների ժողովը
    Այաթ. Հաշեմի Շահրուդին ժամանակաւորապէս կը գլխաւորի Բանիմացների ժողովը

    Իրանի Բանիմացների ժողովի նախագահի ժամանակաւոր պաշտօնակատար է ընտրւել այաթ. Հաշեմի Շահրուդին: Այս որոշումը կայացւել է յունիսի 25-ին, խորհրդարանի նախագահութեան եւ յանձնաժողովների ներկայացուցիչների մասնակցութեամբ կայացած նիստի ընթացքում, որին, ի դէպ, չեն մասնակցել Հանրապետութեան նախագահ դոկտ. Ռոհանին եւ այաթ. Հաշեմի Ռաֆսանջանին:

  • «Խափանարարութեան դէմ պայքարը պահանջում է եռեակ ուժերի համագործակցութիւնը»
    «Խափանարարութեան դէմ պայքարը պահանջում է եռեակ ուժերի համագործակցութիւնը»

    Իրանում Դատական ուժի շաբաթւայ մեկնարկը տրւեց երէկ առաւօտեան՝ երկրի եռեակ ուժերի պետերի մասնակցութեամբ:
    Թեհրանում «Էջլասէ սարան» կոչւող դահլիճում կայացած Դատական ուժի համագումարում, որը կազմակերպւել էր Իսլ. Հանրապետութեան դատական ուժի հիմնադիր դոկտ. Բեհեշթիի նահատակութեան 33-րդ տարելիցի առիթով, եռեակ ուժերի ղեկավարները կարեւորեցին դատական ուժի անկախութիւնը: 

  • Դոկտ. Ռոհանի.- «Իրանն ամէն ինչ կանի՝ Իրաքին պաշտպանելու համար»
    Դոկտ. Ռոհանի.- «Իրանն ամէն ինչ կանի՝ Իրաքին պաշտպանելու համար»

    Հանրապետութեան նախագահն անդրադառնալով իրաքեան ճգնաժամին, նշել է, որ Իրանն ամէն ինչ կանի Իրաքում գտնւող շիաների սրբավայրերն ահաբեկիչ գրոհայիններից պաշտպանելու համար:
    Դոկտ. Ռոհանին այս մասին յայտարարել է իր նահանգային հերթական այցելութեան ժամանակ Խոռամաբադում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։