Հա

Քաղաքական

31/05/2014

ԱՆԴՐԱԴԱՐՁ - Ռասիմ Օզան Քիւթահեալը հարցնում է. «Մենք ո՞ւմ թոռներն ենք, Թալէաթների՞, թէ՞ հայերին պաշտպանողների»

Թուրքական «Սաբահ» օրաթերթի սիւնակագիր Ռասիմ Օզան Քիւթահեալը, որ մի առ ժամանակից ի վեր 1915-ի մասին ուշագրաւ յօդւածներ է հրատարակում ու յարգանքով է յիշում այն պատւաւոր թուրք մարդկանց ու պաշտօնեաներին, որոնք 1915 թւականին հերոսաբար դէմ եկան իթթիհադականների կողմից կազմակերպւած սպանդի տեղահանութեան, նաեւ ունի մի յօդւած, որտեղ հարց է տալիս, թէ Թաքսիմի «Գեզի» հանրապարտէզի ոգին էլ ո՞ւմ ճանապարհի վրայ է, նա՞ էլ Թալէաթ փաշայի ուղիներին է հետեւում:

Թուրքական «Սաբահ» օրաթերթի սիւնակագիր Ռասիմ Օզան Քիւթահեալը, որ մի առ ժամանակից ի վեր 1915-ի մասին ուշագրաւ յօդւածներ է հրատարակում ու յարգանքով է յիշում այն պատւաւոր թուրք մարդկանց ու պաշտօնեաներին, որոնք 1915 թւականին հերոսաբար դէմ եկան իթթիհադականների կողմից կազմակերպւած սպանդի տեղահանութեան, նաեւ ունի մի յօդւած, որտեղ հարց է տալիս, թէ Թաքսիմի «Գեզի» հանրապարտէզի ոգին էլ ո՞ւմ ճանապարհի վրայ է, նա՞ էլ Թալէաթ փաշայի ուղիներին է հետեւում:
Շատ կարեւոր այս յօդւածում յօդւածագիրը դարձեալ մէկ առ մէկ յիշում է այդ պատւաւոր ու իրենց մարդկային արժանապատւութեան տէր կանգնած թուրք պաշտօնեաների նահանգապետերի կամ կուսակալների, որոնք իրենց վարկն ու պաշտօնը կորցնելու գնով դէմ եկան տեղահանութեան գործադրութեան եւ պաշտպանեցին հայերին: Այժմ Ռասիմ Քիւթահեալը հարց է տալիս, թէ մենք ո՞ւմ բարոյական թոռներն ենք, Թալէաթ փաշաների եւ իթթիհադականների՞, բոլոր քրիստոնեաների դէմ կոտորած սարքած Տիգրանակերտի կուսակալ Մեհմեթ Ռեշիդիների՞, թէ՞ ոչ հայերի պաշտպան կանգնած եւ Մեհմեթ Ռեշիդների կողմից սպանւած Լիջէի նահանգապետ Հիւսէյն Նեսիմիների, «Ես կուսակալ եմ, աւազակ չեմ, այս հրահանգը չեմ գործադրում» ասած լինելու համար իր պաշտօնից վար առնւած Հասան Մազհարների՞ թոռներն ենք, թէ՞ ոչ ամբողջ հայ ժողովրդին սպանդի ուղարկած Թալէաթ փաշայի եւ ընկերների թոռներն ենք:
Ռասիմ Օզան Քիւթահեալը դարձեալ պատմում է, որ այդ շրջանում կային հերոսներ, որոնք պետական դէմքեր էլ չէին, եւ որոնք հայերի աքսորւելու դէմ էին: Օրինակ՝ Էրեղլիում մի Դելի Մուստաֆա աղա կար: Այս անձը, որ պետական որեւէ պաշտօն չունէր, կարողացել էր ասել, որ «Թուրքերը եթէ եղինձ են, հայերն էլ իւղ են եւ աղ, առանց իւղի եւ աղի հնարաւոր չի փլաւ եփել, առանց գեաւուրի երկիր չի լինի»: Այսպիսի անձեր դէմ էին եկել տեղահանութեան եւ օգնել էին, որ եղբայր համարւած հայերը ապրեն: Այսօր Էրեղլիում որեւէ մէկը յիշո՞ւմ եւ ոգեկոչո՞ւմ է յիշատակը այսպիսի մարդու: Դելի Մուստաֆայի անունով մկրտւած փողոց կամ պողոտայ կա՞յ, թէ՞ ոչ՝ Դելի Մուստաֆային այսօր նայում են որպէս դաւաճան:
Ռասիմ Օզան Քիւթահեալը սպառիչ տողերով հարց է տալիս, թէ հիմա մենք ում բարոյական թոռներն ենք, ում անունները յարգանքով ենք յիշատակում, ում անուններով ենք ոգեկոչում մեր գլխաւոր պողոտաները, ում արձաններն ենք տեղադրում հրապարակների վրայ: Իրենց արժանապատիւ դիմադրութեան պատճառով՝ իթթիհադականների կողմից սպանւած Հիւսէյն Նեսիմէյի կամ Սաբիթ բէյի արձաննե՞րը, թէ՞ ոչ՝ այն Թալէաթ փաշայի եւ ընկերների, որոնք կարողացել էին ասել, որ մինչեւ որ հայերը գոյութիւն ունենալուց դադարեն, իրենք ականջ չեն տայ իրենց խղճմտանքի ձայնին: Յօդւածագիրը վերջին հաշւով հարց է տալիս, թէ այսօր Թաքսիմի «Գեզի» հանրապարտէզի շարժումը ստեղծողներն էլ ո՞ւմ բարոյական թոռներն են: Իթթիհադականների եւ քեմալականների՞, թէ՞ աքսորի եւ սպանդի հեղինակների:

«Նոր Մարմարա»
(Արեւելահայերէնի վերածւած)

Յարակից լուրեր

  • Ստամբուլի հայկական «Մարմարա»-ն տօնում է հիմնադրման 78-ամեակը
    Ստամբուլի հայկական «Մարմարա»-ն տօնում է հիմնադրման 78-ամեակը

    Ստամբուլում լոյս տեսնող հայկական «Մարմարա» օրաթերթն օգոստոսի 31-ին տօնում է 78-ամեակը: Ստամբուլի հայ համայնքում մինչ օրս գործող փոքրաթիւ պարբերականներից մէկը՝ «Մարմարա»-ն հիմնւել է 1940 թւականին՝ լրագրող Սուրէն Շամլեանի կողմից, ում ջանքերով էլ թերթի շուրջ ժամանակին համախմբւեցին ճանաչւած մտաւորականներ: 1967 թւականից մինչ օրս թերթի գլխաւոր խմբագրի պաշտօնը ստանձնում է Ռոպեր Հատտէճեանը: 

  • ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Միսաք Թոռլաքեան (1888-1968)
    ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Միսաք Թոռլաքեան (1888-1968)

    «Անհրաժեշտ է ճանչնալ թուրքի հոգին, որպէսզի հնարաւոր ըլլայ բացատրելու մարդկութեան պատմութեան մէջ աննախադէպ արիւնոտ իրադարձութիւնը՝ հայերու 1915-ի Ցեղասպանութիւնը»:
    Ահա ա՛յս համոզումով եւ պատգամով՝ գաղափարի մարտիկի իր կեանքը իմաստաւորեց եւ Հայկական Նեմեսիսի արդարադատ, այլեւ հարւածո՛ղ բազուկի իր անմահ պատւանդանը նւաճեց Միսաք Թոռլաքեան, որուն մահւան 48-րդ տարելիցն էր նոյեմբերի 12-ին:

  • ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ - Ինչպէս է Հռոմի Պապը փորձել 1915-ին կանխել Հայոց Ցեղասպանութիւնը
    ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ - Ինչպէս է Հռոմի Պապը փորձել 1915-ին կանխել Հայոց Ցեղասպանութիւնը

    Գերմանական «Դոմռադիօ» համացանցային պարբերականը հրապարակել է «Բենեդիկտ 15-րդը եւ հայերի կոտորածը» վերնագրով յօդւած, որտեղ անդրադարձ է կատարւում Հայոց Ցեղասպանութեան մանրամասներին եւ կաթոլիկ աշխարհի հոգեւոր առաջնորդ, այդ տարիներին Հռոմի Պապ Բենեդիկտոս 15-րդի ջանքերին՝ «կանխելու աղէտը»:

  • Դեմիրթաշ.- «Մենք յիշում ենք 1915-ի Ցեղասպանութեանը զոհ գնացած բոլոր հայերին»
    Դեմիրթաշ.- «Մենք յիշում ենք 1915-ի Ցեղասպանութեանը զոհ գնացած բոլոր հայերին»

    Այսօր մենք յիշատակում ենք Հայոց Ցեղասպանութեան 101-րդ տարելիցը: Հայերը փորձում են ապացուցել, որ սպանւել են այս հողում, որ իրենք ապրել են այստեղ: 1915-ի թեման այս երկրում իրական դիմակայութիւն է ապրում, եւ մենք բոլորս պէտք է կանգնենք այս հողում ապրող հայերի կողքին: Այստեղ պէտք է հաստատւի հաւասարութիւն:

  • Կարօ Փայլանը ցուցադրել է Ցեղասպանութեանը զոհ դարձած հայ պատգամաւորների լուսանկարները
    Կարօ Փայլանը ցուցադրել է Ցեղասպանութեանը զոհ դարձած հայ պատգամաւորների լուսանկարները

    Իր ելոյթում, Փայլանը ընթերցել է 1915-ին զոհւած մի շարք հայ գործիչների անունները եւ ցոյց տւել նրանց նկարները, որոնց թւում էին՝ Գրիգոր Զոհրապը, Պետրոս Հալաջեանը, Նազարէթ Դաղաւարեանը, Կարապետ Փաշայեանը, Օհանէս Սերինգիւեանը, Օննիկ Տերսեքեանը, Համբարձում Բոյաջեանը, Վահան Փափազեանը, Յակոբ Պապիկեանը, Գեղամ Տէր-Կարապետեանը, Յակոբ Բոյաջեանը, Գարեգին Փաստերմաջեանը եւ Արթին Բոշկեզանեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։