×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 42
Print this page
31/05/2014 - 11:40

ԱՆԴՐԱԴԱՐՁ - Ռասիմ Օզան Քիւթահեալը հարցնում է. «Մենք ո՞ւմ թոռներն ենք, Թալէաթների՞, թէ՞ հայերին պաշտպանողների»

Թուրքական «Սաբահ» օրաթերթի սիւնակագիր Ռասիմ Օզան Քիւթահեալը, որ մի առ ժամանակից ի վեր 1915-ի մասին ուշագրաւ յօդւածներ է հրատարակում ու յարգանքով է յիշում այն պատւաւոր թուրք մարդկանց ու պաշտօնեաներին, որոնք 1915 թւականին հերոսաբար դէմ եկան իթթիհադականների կողմից կազմակերպւած սպանդի տեղահանութեան, նաեւ ունի մի յօդւած, որտեղ հարց է տալիս, թէ Թաքսիմի «Գեզի» հանրապարտէզի ոգին էլ ո՞ւմ ճանապարհի վրայ է, նա՞ էլ Թալէաթ փաշայի ուղիներին է հետեւում:

Թուրքական «Սաբահ» օրաթերթի սիւնակագիր Ռասիմ Օզան Քիւթահեալը, որ մի առ ժամանակից ի վեր 1915-ի մասին ուշագրաւ յօդւածներ է հրատարակում ու յարգանքով է յիշում այն պատւաւոր թուրք մարդկանց ու պաշտօնեաներին, որոնք 1915 թւականին հերոսաբար դէմ եկան իթթիհադականների կողմից կազմակերպւած սպանդի տեղահանութեան, նաեւ ունի մի յօդւած, որտեղ հարց է տալիս, թէ Թաքսիմի «Գեզի» հանրապարտէզի ոգին էլ ո՞ւմ ճանապարհի վրայ է, նա՞ էլ Թալէաթ փաշայի ուղիներին է հետեւում:
Շատ կարեւոր այս յօդւածում յօդւածագիրը դարձեալ մէկ առ մէկ յիշում է այդ պատւաւոր ու իրենց մարդկային արժանապատւութեան տէր կանգնած թուրք պաշտօնեաների նահանգապետերի կամ կուսակալների, որոնք իրենց վարկն ու պաշտօնը կորցնելու գնով դէմ եկան տեղահանութեան գործադրութեան եւ պաշտպանեցին հայերին: Այժմ Ռասիմ Քիւթահեալը հարց է տալիս, թէ մենք ո՞ւմ բարոյական թոռներն ենք, Թալէաթ փաշաների եւ իթթիհադականների՞, բոլոր քրիստոնեաների դէմ կոտորած սարքած Տիգրանակերտի կուսակալ Մեհմեթ Ռեշիդիների՞, թէ՞ ոչ հայերի պաշտպան կանգնած եւ Մեհմեթ Ռեշիդների կողմից սպանւած Լիջէի նահանգապետ Հիւսէյն Նեսիմիների, «Ես կուսակալ եմ, աւազակ չեմ, այս հրահանգը չեմ գործադրում» ասած լինելու համար իր պաշտօնից վար առնւած Հասան Մազհարների՞ թոռներն ենք, թէ՞ ոչ ամբողջ հայ ժողովրդին սպանդի ուղարկած Թալէաթ փաշայի եւ ընկերների թոռներն ենք:
Ռասիմ Օզան Քիւթահեալը դարձեալ պատմում է, որ այդ շրջանում կային հերոսներ, որոնք պետական դէմքեր էլ չէին, եւ որոնք հայերի աքսորւելու դէմ էին: Օրինակ՝ Էրեղլիում մի Դելի Մուստաֆա աղա կար: Այս անձը, որ պետական որեւէ պաշտօն չունէր, կարողացել էր ասել, որ «Թուրքերը եթէ եղինձ են, հայերն էլ իւղ են եւ աղ, առանց իւղի եւ աղի հնարաւոր չի փլաւ եփել, առանց գեաւուրի երկիր չի լինի»: Այսպիսի անձեր դէմ էին եկել տեղահանութեան եւ օգնել էին, որ եղբայր համարւած հայերը ապրեն: Այսօր Էրեղլիում որեւէ մէկը յիշո՞ւմ եւ ոգեկոչո՞ւմ է յիշատակը այսպիսի մարդու: Դելի Մուստաֆայի անունով մկրտւած փողոց կամ պողոտայ կա՞յ, թէ՞ ոչ՝ Դելի Մուստաֆային այսօր նայում են որպէս դաւաճան:
Ռասիմ Օզան Քիւթահեալը սպառիչ տողերով հարց է տալիս, թէ հիմա մենք ում բարոյական թոռներն ենք, ում անունները յարգանքով ենք յիշատակում, ում անուններով ենք ոգեկոչում մեր գլխաւոր պողոտաները, ում արձաններն ենք տեղադրում հրապարակների վրայ: Իրենց արժանապատիւ դիմադրութեան պատճառով՝ իթթիհադականների կողմից սպանւած Հիւսէյն Նեսիմէյի կամ Սաբիթ բէյի արձաննե՞րը, թէ՞ ոչ՝ այն Թալէաթ փաշայի եւ ընկերների, որոնք կարողացել էին ասել, որ մինչեւ որ հայերը գոյութիւն ունենալուց դադարեն, իրենք ականջ չեն տայ իրենց խղճմտանքի ձայնին: Յօդւածագիրը վերջին հաշւով հարց է տալիս, թէ այսօր Թաքսիմի «Գեզի» հանրապարտէզի շարժումը ստեղծողներն էլ ո՞ւմ բարոյական թոռներն են: Իթթիհադականների եւ քեմալականների՞, թէ՞ աքսորի եւ սպանդի հեղինակների:

«Նոր Մարմարա»
(Արեւելահայերէնի վերածւած)

Յարակից լուրեր