Հա

Քաղաքական

08/08/2013 - 12:40

Թուրքիայի ցամաքային զօրքերի հրամանատարը ժամանակին դոկտորական է պաշտպանել հայերին առնչւող թեմայով

«168.am» - Թուրքական «Սաբահ» թերթի փոխանցմամբ՝ ցամաքային զօրքերի նորանշանակ հրամանատար բանակի գեներալ Հուլուսի Աքարը Հայաստանի գծով փորձագէտ է: Բարձրագոյն ռազմական խորհրդի նիստի արդիւնքներով անակնկալ կերպով ցամաքային զօրքերի հրամանատար նշանակւած Հուլուսի Աքարն ունի դոկտորի գիտական աստիճան:
Նշւել է, որ երբ Աքարը գեներալմայոր էր, նա Բողազիչի համալսարանի Աթաթուրքի սկզբունքների ու յեղափոխութեան պատմութեան ինստիտուտում պաշտպանել է դոկտորական ատենախօսութիւն՝ «Հարբորդի ռազմական առաքելութիւնը Հայաստանում. ամերիկեան մի պատւիրակութեան պատմութիւն եւ դրա ազդեցութիւնը՝ թուրք-ամերիկեան յարաբերութիւնների վրայ» թեմայով: Նշւել է, որ քեմալական շարժման ժամանակ գեներալ Հարբորդի գլխաւորած ամերիկեան պատւիրակութիւնը հետազօտութիւններ է իրականացրել Թուրքիայում, Հայաստանում, Վրաստանում ու Ադրբեջանում (Հարբորդի հետ հանդիպման ժամանակ Քեմալ Աթաթուրքը յայտարարել է, որ այս հողերում սպանւել են 800.000 հայեր եւ 200.000 յոյներ – «168.am»): Աքարն ուսումնասիրել է ԱՄՆ-ում Հայկական լաբբիի ազդեցութիւնը՝ թուրք-ամերիկեան յարաբերութիւնների վրայ: Դոկտորական ատենախօսութիւնը պաշտպանելուց յետոյ՝ նա դասաւանդել է Ցամաքային զօրքերի ռազմական ակադեմիայում: Թուրքական մամուլն ընդգծել է, որ Հուլուսի Աքարը 2015 թւականին դառնալու է Թուրքիայի զինւած ուժերի գլխաւոր շտաբի պետ՝փոխարինելով Նեջդէթ Օզէլին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։