Հա

Քաղաքական

30/08/2014 - 12:00

ՏԵՍԱԿԷՏ - Միջին Արեւելքի իրադրութիւնը տեղի հայկական դասական համայնքները նօսրացման վտանգի տակ է դրել

Մերձաւոր եւ Միջին Արեւելքում տեղի ունեցող բախումների եւ ծայրայեղականների քաղաքականութեան հետեւանքով տեղի հայկական դասական համայնքները նօսրացման վտանգի տակ են:
Օգոստոսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց Բէյրութի «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարեանը:

«armenpress.am» - Մերձաւոր եւ Միջին Արեւելքում տեղի ունեցող բախումների եւ ծայրայեղականների քաղաքականութեան հետեւանքով տեղի հայկական դասական համայնքները նօսրացման վտանգի տակ են:
Օգոստոսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց Բէյրութի «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարեանը:
«Միջին Արեւելքում այսօր տիրող ընդհանուր միտումն ապաքրիստոնէացման գործընթացն է: Արաբական գարունը դիմափոխւել է այլ զարգացումների եւ հիմնական վտանգն այսօր՝ ոչ միայն տարածաշրջանում, այլեւ աշխարհում, իսլամական ծայրայեղ դրսեւորումներն են, որոնք սպառնում են ինչպէս տեղում ապրող քրիստոնեայ բնակիչներին, այնպէս էլ՝ միւս այլադաւաններին: Ինչպէս տեսնում ենք, ցեղային զտման գործողութիւններ են կիրառւում եզդիների հանդէպ»,- ասաց Գանտահարեանը՝ նկատելով, որ այս գործընթացների անմիջական հետեւանքը արտահոսքն է՝ Միջին Արեւելքի հայաթափութիւնը:
«Արմէնպրես»-ի այն հարցին, թէ Մերձաւոր եւ Միջին Արեւելքում սկսւած զանգւածային արտագաղթն ինչպէս կազդի Հայկական Սփիւռքի ընդհանուր նկարագրի վրայ, «Ազդակ» օրաթերթի խմբագիրը նկատեց, որ Հայաստանի Հանրապետութեան եւ հայոց պետականութեան գոյութեան պայմաններում հայապահպանման վտանգը նւազագոյնի է հասցւած: «Եթէ նախկինում Միջին Արեւելքը շատ կարեւոր միջավայր էր Հայկական Սփիւռքի հայապահպանման համար, ապա այսօր Սփիւռքի կապը Հայաստանի հետ շատ աւելի ակտիւ է: Իհարկէ, դեռ շատ բան կայ անելու եւ Հայաստանի Հանրապետութիւնը, Սփիւռքի կառոյցները պէտք է ռազմավարական, քաղաքական, մշակութային, անվտանգութեան եւ լեզւական տեսանկիւններից համատեղ քննարկումներ անցկացնեն՝ Հայկական Սփիւռքն իր բոլոր ենթաշերտերով ուսումնասիրելու եւ նոր հեռանկարներ նախանշելու համար»,- ասաց Գանտահարեանը: Մերձաւոր Արեւելքի հայութիւնը ուղիղ կամ տարանցիկ երկրի միջոցով վերջնական արդիւնքում գլխաւորապէս գաղթում է Եւրոմիութեան երկրներ կամ Միացեալ Նահանգներ:
Լոս Անջելէսում լոյս տեսնող «Ասպարէզ» օրաթերթի խմբագիր Աբօ Պօղիկեանի ասութեամբ՝ Միջին Արեւելքում տեղի ունեցող գործընթացներն ազդում են նաեւ Միացեալ Նահանգներում ապրող հայ համայնքների վրայ: «Կալիֆորնիայի հայ համայնքը փորձում է ներգրաւել նոր եկողներին, բայց հիմքը սխալ է դրւած: Երբ Հայաստանից ԱՄՆ եկան առաջին արտագաղթողները, տեղի համայնքը պատրաստ չէր նրանց ընդունելու, ուստի՝ յարաբերութիւններն այդքան էլ առողջ հիմքերի վրայ չդրւեցին: Սակայն, վերջին շրջանում համազգային որոշ խնդիրների պատճառով՝ այն աւելի համախմբւեց»,- պարզաբանեց Պօղիկեանը՝ նկատելով, որ նոր արտագաղթողներն իրենց ներկայութեամբ աւելի են ամրապնդում հայկական գործօնն Արեւմուտքում, եւ որ համատեղ ջանքերով հնարաւոր կը լինի, վնասը վերածել ինչ-որ շահի»:
Ասուլիսի ընթացքում անդրադարձ կատարւեց նաեւ օբիեկտիւ եւ ճշգրիտ լրատւութեան կարեւորութեանը: Բանախօսները նշեցին, որ շատ կարեւոր է խուճապային լրատւութիւնից խուսափել: Հայաստանեան լրագրողները բարձրացրեցին Մերձաւոր Արեւելքի թէժ կէտերից հաւաստի աղբիւրի պակասի խնդիրը:

Յարակից լուրեր

  • Սանդերսը զգուշացրել է Թրամփին ցանկացած պատերազմի մասին
    Սանդերսը զգուշացրել է Թրամփին ցանկացած պատերազմի մասին

    ԱՄՆ սենատոր եւ նախագահի թեկնածու Բերնի Սանդերսը զգուշացրել Թրամփին՝ Մերձաւոր Արեւելքում եւս մէկ պատերազմ սկսելու մասին: Ըստ նրա՝ յենւելով միայն Սաուդական բռնապետութեան խօսքերի վրայ, չի կարելի նոր պատերազմ սկսել:

  • Եւրոպան, ծայրայեղ աջը եւ մենք
    Եւրոպան, ծայրայեղ աջը եւ մենք

    Եւրոպայի տարածքին տակաւ կ'աճին ծայրայեղ աջի նկատմամբ ժողովրդային համակրանքն ու զօրակցութիւնը: Ֆրանսայի, Գերմանիոյ, Իտալիոյ, Աւստրիոյ, Հոլանտայի, Շուէտի մէջ ՏԻՄ-ի, թէ խորհրդարանական ընտրութիւններուն հետեւողականօրէն կը բազմապատկուի ծայրայեղ աջ կուսակցութիւններու աթոռներուն քանակը:

  • Խորհրդարանի գերակայունութիւնը ու դիւրաբեկութիւնը
    Խորհրդարանի գերակայունութիւնը ու դիւրաբեկութիւնը

    Խորհրդարարանական համակարգի անցումի հիմնական առաջադրանքներէն էր նաեւ բազմակուսակցական Ազգային ժողով ունենալը, ուր բանավէճը, տարբեր մօտեցումները իրողապէս բազմակարծիք հարթակ ստեղծելը պիտի նպաստէին գաղափարներու բիւրեղացման, ծրագիրներու համադրումին եւ այդ բոլորով իսկ հիմնովին սատարէին գործադիր-օրէնսդիր հակակշիռ գործողութիւններու գործընթացի կայացման։

  • Լիբանանի նախագահը օբիեկտիւ գնահատական է տւել պատմական դէպքերին
    Լիբանանի նախագահը օբիեկտիւ գնահատական է տւել պատմական դէպքերին

    Մեծն Լիբանանի հիմնադրութեան (1920) 100-ամեակի նախապատրաստական աշխատանքների մեկնարկի առիթով Լիբանանի Հանրապետութեան նախագահը օբիեկտիւ գնահատական է տւել պատմական դէպքերին եւ հաստատել, որ Օսմանեան Կայսրութիւնը Լիբանանի պետութեան եւ ժողովրդին նկատմամբ իրականացրել է ոճրային, բռնարարքային,  բռնատիրական եւ համայնքների միջեւ դաւադրական քաղաքականութիւն։ Այդ քաղաքականութիւնը իբրեւ պետական ահաբեկչութիւն է որակել Լիբանանի նախագահը։

  • ԵԱՏՄ նախարարը Իրանը դիտարկում է որպէս Մերձաւոր Արեւելք տանող դարպաս
    ԵԱՏՄ նախարարը Իրանը դիտարկում է որպէս Մերձաւոր Արեւելք տանող դարպաս

    Եւրասիական տնտեսական յանձնաժողովի արդիւնաբերութեան եւ ագրոարդիւնաբերութեան համալիրի հարցերով նախարար Ալեքսանդր Սուբոտինը Իրանի Իսլամական Հանրապետութիւնը դիտարկում է, որպէս Մերձաւոր Արեւելք տանող դարպաս, որով հնարաւոր կը լինի այնտեղ հասցնել ԵԱՏՄ անդամ երկրների արտադրանքը: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։