Հա

Քաղաքական

02/10/2014

ԵԽԽՎ-ի յանձնաժողովը Ադրբեջանում ակտիւիստների ձերբակալութիւնները դատապարտող յայտարարութիւն է ընդունել

ԵԽԽՎ-ի Իրաւական եւ մարդու իրաւունքների հարցերով յանձնաժողովը սեպտեմբերի 30-ին միաձայն ընդունել է յայտարարութիւն, որով խստօրէն դատապարտել է Ադրբեջանում հասարակական կազմակերպութիւնների ղեկավարների եւ մարդու իրաւունքների պաշտպանութեամբ զբաղւող ակտիւիստների վերջին ձերբակալութիւնները: Այս մասին «Արմէնպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցութեան պատգամաւոր, ԵԽԽՎ-ի հայաստանեան պատւիրակութեան անդամ Արփինէ Յովհաննիսեանը:

«armenpress.am» - ԵԽԽՎ-ի Իրաւական եւ մարդու իրաւունքների հարցերով յանձնաժողովը սեպտեմբերի 30-ին միաձայն ընդունել է յայտարարութիւն, որով խստօրէն դատապարտել է Ադրբեջանում հասարակական կազմակերպութիւնների ղեկավարների եւ մարդու իրաւունքների պաշտպանութեամբ զբաղւող ակտիւիստների վերջին ձերբակալութիւնները: Այս մասին «Արմէնպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցութեան պատգամաւոր, ԵԽԽՎ-ի հայաստանեան պատւիրակութեան անդամ Արփինէ Յովհաննիսեանը:
Պատգամաւորը տեղեկացրեց, որ յատկապէս շեշտւել է այն հանգամանքը, որ յայտնի 4 ակտիւիստների (Ռասուլ Ջաֆարով, Լէյլա Իւնուս, Ինտիգամ Ալիեւ, Անար Մամադլի) ձերբակալութիւնները կատարւել են Եւրոխորհրդարանի Նախարարների կոմիտէում՝ Ադրբեջանի նախագահութեան ընթացքում:
Յանձնաժողովը Ադրբեջանի իշխանութիւններին կոչ է անում ազատել նշեալ ակտիւիստներին, զերծ մնալ անհիմն ձերբակալութիւններից եւ ապահովել Մարդու իրաւունքների եւ հիմնարար ազատութիւնների պաշտպանութեան մասին եւրոպական կոնւենցիայի հիմքում դրւած չափանիշերի կիրառութիւնը:
Յանձնաժողովը այս համատեքստում յատկապէս նշել է «Ադրբեջանի նախագահութիւնը Եւրոխորհրդում. ինչպէս հետամուտ լինել մարդու իրաւունքների եւ ազատութիւնների յարգմանը» զեկոյցի պատրաստման անհրաժեշտութեան մասին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։