Հա

Քաղաքական

06/12/2014 - 13:10

ԱՄՆ-ում ցոյցերը տարածւել են ողջ երկրով մէկ

Հազարաւոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ Նիւ Եօրքից մինչ Սան Ֆրանցիսկօ՝ արտայայտելու իրենց բողոքը անզէն սեւամորթ մարդուն սպանած սպիտակամորթ ոստիկանի արդարացման վերաբերեալ դատարանի կայացրած որոշման դէմ:
Ինչպէս յայտնում է «Huffington Post»-ը՝ ցուցարարները բողոքի են դուրս եկել ընտանիքներով՝ երեխաների եւ թոռների հետ: Բողոքի են դուրս եկել ինչպէս սպիտակամորթներ, այնպէս էլ՝ սեւամորթներ:

Նիւ Եօրքում 200 մարդ են ձերբակալել


«tert.am» - Հազարաւոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ Նիւ Եօրքից մինչ Սան Ֆրանցիսկօ՝ արտայայտելու իրենց բողոքը անզէն սեւամորթ մարդուն սպանած սպիտակամորթ ոստիկանի արդարացման վերաբերեալ դատարանի կայացրած որոշման դէմ:
Ինչպէս յայտնում է «Huffington Post»-ը՝ ցուցարարները բողոքի են դուրս եկել ընտանիքներով՝ երեխաների եւ թոռների հետ: Բողոքի են դուրս եկել ինչպէս սպիտակամորթներ, այնպէս էլ՝ սեւամորթներ:
Ցուցարարների կարծիքով՝ կարեւոր է, որ երեխաները տեսնեն տարբեր ռասաներով միախառնւած մարդկանց, որոնք մի բան են պնդում՝ ինչ-որ բան պէտք է արւի:
Նիւ Եօրքում ոստիկանութեան ղեկավարները մեղադրել են քաղաքապետ Բիլ դէ Բազիոյին՝ իր պաշտօնեաներին չաջակցելու համար:
Նախագահ Բարաք Օբաման էլ է ներգրաււել այս գործում՝ յայտարարելով, որ կարեւոր յատկանշական փաստերից է, որ մարդիկ ոստիկանութեան եւ իրաւապահ մարմինների հանդէպ վստահ վերաբերմունք ունենան:
Ցոյցերն ակտիւացել են դատարանի որոշման պատճառով, որի համաձայն՝ սեւամորթ Մայքըլ Բրաունին Ֆերգիւսոնում սեպտեմբերին սպանած ոստիկանն արդարացւել էր: Ոստիկանութեան տւեալներով՝ նրանք աւելի քան 200 ցուցարար են ձերբակալել Նիւ Եօրքում: Ցոյցեր են տեղի ունեցել նաեւ Սան Ֆրանցիսկոյում, Արիզոնայում, Չիկագոյում, Վաշինգտոնում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։