Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 27 Յունւարի 2015 14:41

Իրանում կրօնական փոքրամասնութիւնները ներկայացրել են յեղափոխութեան յաղթանակի տարեդարձի ծրագրերը

Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 36-րդ տարեդարձը մեծարելու նպատակով, երկրի մասշտաբում կազմակերպւել է միջոցառումներ եւ կեանքի կոչւել յանձնախմբեր: Ինչպէս միշտ, այս տարի եւս Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը կեանքի է կոչել յանձնախումբ, որը համագործակցում է Իսլ. մշակոյթի ու առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների գրասենեակի կողմից կեանքի կոչւած յանձնախմբի հետ:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 36-րդ տարեդարձը մեծարելու նպատակով, երկրի մասշտաբում կազմակերպւել է միջոցառումներ եւ կեանքի կոչւել յանձնախմբեր: Ինչպէս միշտ, այս տարի եւս Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը կեանքի է կոչել յանձնախումբ, որը համագործակցում է Իսլ. մշակոյթի ու առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների գրասենեակի կողմից կեանքի կոչւած յանձնախմբի հետ:
Իրանում կրօնական փոքրամասնութիւնների կողմից մշակւած ծրագրերը հանրութեան սեփականութիւնը դարձնելու նպատակով, երէկ՝ յունւարի 26-ի առաւօտեան, կազմակերպւել էր մամլոյ ասուլիս, որի սկզբում լրագրողներին ծրագրերի մասին ընդհանուր գծերով զեկոյց ներկայացրեց կրօնական փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատու Սաիդ Թաղաւին, նշելով որ կիրակի փետր. 1-ին (բահմանի 12-ին) եկեղեցիների զանգերի ղօղանջով եւ դպրոցների զանգերը հնչելով մեկնարկելու են ծրագրերը եւ կրօնական փոքրամասնութիւնների հոգեւոր ու աշխարհիկ ներկայացուցիչները հանգուցեալ Էմամ Խոմէյնիի դամբարանում յարգանքի տուրք են մատուցելու Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ՝ Էմամ Խոմէյնիի յիշատակին, իսկ փետր. 7-ին (բահմանի 18-ին) տեղի է ունենալու միջոցառում, ներկայութեամբ մշակոյթի նախարարի եւ պետական բարձրաստիճան մարմինների:
Ապա իւրաքանչիւր կրօնական փոքրամասնութեան ներկայացուցիչ համապարփակ զեկոյց ներկայացրեց իրականացւելիք աշխատանքների մասին: Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած յանձնախմբի պատասխանատու Արթին Բաբայեանցը ներկայացնելով թեհրանահայ հասարակական կառոյցների եւ մարզա-մշակութային միութիւնների ծրագրերը՝ ասաց, որ ընկալեալ սովորութեան համաձայն՝ բահմանի 22-ին՝ (փետր. 11-ին) «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանում հասարակութեանը մատուցւելու է անվճար սպասարկութիւններ:

Յարակից Հրապարակումներ

  • Թուրքիայում Ցեղասպանութիւնից փրկւած մի խումբ հայեր հոգեւորականի հետ այցելել են իրենց պապերի գերեզմանը
    Թուրքիայում Ցեղասպանութիւնից փրկւած մի խումբ հայեր հոգեւորականի հետ այցելել են իրենց պապերի գերեզմանը

    Թուրքիայի Սւազ նահանգի յայտնի Զառա բնակավայրի հայկական գերեզմանատուն այցելած մի խումբ հայեր յարգանքի տուրք են մատուցել իրենց պապերի յիշատակին։

  • Ջաւախքին նւիրւած երեկոյ՝ Նոր Ջուղայում
    Ջաւախքին նւիրւած երեկոյ՝ Նոր Ջուղայում

    Շրջանի Հայ Դատի «Արձագանք» քարոզչական յանձնախումը Ջաւախքին նւիրւած իր միջոցառումների շրջագծում, ուրբաթ՝ 2017 թւականի հոկտեմբերի 13-ին, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում կազմակերպւեց բանախօսական-գեղարւեստական երեկոյ։ Միջոցառմանը ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, քահանայից դասի, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, ազգային մարմինների, միութիւնների ու հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչներն ու ժողովուրդ։

  • Կրօնական փոքրամասնութիւնները մեծարեցին Իրանի կարգապահական ուժերին
    Կրօնական փոքրամասնութիւնները մեծարեցին Իրանի կարգապահական ուժերին

    Կարգապահական ուժերի շաբաթւայ առիթով, իւրաքանչիւր տարի երկրի կրօնական փոքրամասնութիւններից մէկի նախաձեռնութեամբ նշւում է կարգապահական ուժերի օրը: Այս առիթով երէկ՝ հոկտեմբերի 10-ի երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում նախաձեռնութեամբ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի եւ համագործակցութեամբ Իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան կրօնական փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատուի կազմակերպւել էր իւրայատուկ միջոցառում:

  • Գերմանական Լեէրում կը նշեն Մուսա լեռան հերոսամարտի տարեդարձը. հարիսա են եփելու
    Գերմանական Լեէրում կը նշեն Մուսա լեռան հերոսամարտի տարեդարձը. հարիսա են եփելու

    Գերմանիայի Ներքին Սաքսոնիայի Լեէր քաղաքում բնակւող Թովմասեանների ընտանիքը Օսթֆրիզլանդ, Էմսլանդ մարզերի եւ Լաուրենբուրգ քաղաքի համայնքների հետ համատեղ կազմակերպում է Մուսա լեռան 40 օրւայ հերոսամարտին նւիրւած միջոցառում, որն իր տեսակով առաջինն է Գերմանիայում: Այդ տօնակատարութիւնը նաեւ յայտնի է «Հայրենասիրութեան տօն» անւանմամբ:

  • Հանրապետութեան նախագահն ու կառավարութեան անդամներն այցելել են Էմամ Խոմէյնիի դամբարան
    Հանրապետութեան նախագահն ու կառավարութեան անդամներն այցելել են Էմամ Խոմէյնիի դամբարան

    Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ հանգուցեալ Էմամ Խոմէյնիի գաղափարների հետ ուխտի վերանորոգման նպատակով, այսօր՝ առաւօտեան Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին եւ 12-րդ կառավարութեան անդամներն այցելել են Էմամ Խոմէյնիի դամբարան:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։