Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 05 Մայիսի 2015 12:30

Բարսելոնայի Փաստաբանների միութիւնը Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման կոչ է արել

Բարսելոնայի Փաստաբանների միութեան Միջազգային քրէական արդարադատութեան յանձնաժողովը (Icab) «Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման» կոչ է արել կոտորածների 100-րդ տարելիցի առթիւ կազմակերպւած համաժողովում: Կլոր սեղանը մեկնարկել է ապրիլի 28-ին՝ «Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցը. միջազգային ճանաչում» հարցի քննարկումով:

«tert.am» - Բարսելոնայի Փաստաբանների միութեան Միջազգային քրէական արդարադատութեան յանձնաժողովը (Icab) «Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման» կոչ է արել կոտորածների 100-րդ տարելիցի առթիւ կազմակերպւած համաժողովում: Կլոր սեղանը մեկնարկել է ապրիլի 28-ին՝ «Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցը. միջազգային ճանաչում» հարցի քննարկումով:
Ապրիլի 29-ին հրապարակւած հաղորդագրութեան համաձայն՝ յանձնաժողովի նախագահ Խուան Մերելօ-Բարբերան համաժողովում կարեւորել է պատմական յիշողութեան նշանակութիւնը եւ ընդգծել անհրաժեշտութիւնը, որ «ԵՄ-ի երկրները միջազգային մակարդակով ճանաչեն 1915 թւականին հայերի դէմ իրականացւած յարձակումների իրականութիւնը»:
Բարսելոնայի Փաստաբանների միութեան Միջազգային քրէական արդարադատութեան յանձնաժողովը գտնում է, որ Հայաստանը «արժանի է այս միջազգային ճանաչմանը, քանի որ այդ կոտորածները դատապարտող միջազգային վճռի բացակայութեամբ անհրաժեշտ է, որ ԵՄ-ի անդամ երկրները ճանաչեն եղելութիւնը: Այս քայլը կարող է ծառայել որպէս իրաւական փաստաթուղթ հայերի համար, ովքեր առնւազն կունենան միջազգային հանրութեան բարոյական ճանաչումը»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։