Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 02 Յունիսի 2015 13:10

Ցեղասպանութեան ընդունո՞ւմ, խօսքը միայն ցաւակցութեան մասին է

«yerkir.am»-ի հետ զրոյցում Բրազիլիայի Հայ Դատի յանձնախմբի ատենապետ Գէորգ Զատիկեանը տեղեկացրեց, որ խօսքը միայն Բրազիլիայի ընկերակցութեան եւ ցաւակցութեան մասին է, եւ նման բանաձեւի ընդունումը ենթադրում է մի քանի փուլից բաղկացած գործընթաց, որն այս պարագայում չկայ:

Բրազիլիայի Հայ Դատի յանձնախմբի ատենապետը մանրամասնում է


«yerkir.am» - Բրազիլիայի Դաշնային Սենատը չի ընդունել Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող բանաձեւ, ինչպէս յայտարարել էին Հայաստանի պատկան մարմինները, եւ ինչպէս այդ սխալ տեղեկութիւնը բազմաթիւ լեզուներով տարածել էին բազմաթիւ լրատւամիջոցներ:
«yerkir.am»-ի հետ զրոյցում Բրազիլիայի Հայ Դատի յանձնախմբի ատենապետ Գէորգ Զատիկեանը տեղեկացրեց, որ խօսքը միայն Բրազիլիայի ընկերակցութեան եւ ցաւակցութեան մասին է, եւ նման բանաձեւի ընդունումը ենթադրում է մի քանի փուլից բաղկացած գործընթաց, որն այս պարագայում չկայ:
«Մենք առաջին փուլում ենք, ի՞նչ ընդունման մասին է խօսքը: Ես չգիտեմ՝ ինչպէ՞ս այս լուրը տարածւեց: Մենք բաւականին աշխատանք ենք արել՝ մեր քոյր ընկերութիւնները եւ Հայ Դատի գրասենեակները: Ամօթ է, որ լուրը սխալ ձեւով տարածւեց»,- ասաց Զատիկեանը: Նա տեղեկացրեց, որ Բրազիլիայի Սենատի երկու սենատորներ՝ Ժոզէ Խիերերան եւ Ալուիս Ռոնուիսը, դիմում են ներկայացրել Սենատին, որ ընդունեն բանաձեւ՝ ընկերակցութեան եւ ցաւակցութեան մասին, իսկ եթէ Սենատն ընդունի, իրենք արդէն կարող են կազմակերպել օրէնքի ընդունումը:
«Երբ օրէնքը պատրաստ լինի, երկու անգամ Սենատի քւէարկութեանը պէտք է դրւի, սրանից յետոյ պէտք է գնայ արտաքին գործերի նախարարութիւն: Դրանից յետոյ պէտք է գնայ երկրի նախագահի մօտ, որ նա ստորագրի օրէնքը, եւ միայն դրանից յետոյ արդէն օրէնքը կարող է ուժի մէջ մտնել»,- պարզաբանեց Զատիկեանը:
«yerkir.am»-ը կապ հաստատեց նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարութեան մամուլի խօսնակ Տիգրան Բալայեանի հետ՝ այս առնչութեամբ պարզաբանում ստանալու նկատառումով: Բալայեանը, լսելով մեր հարցը, անմիջապէս ասաց, որ ինչ նշւած է ՀՀ ԱԳՆ-ի պաշտօնական կայքում, մնում է ուժի մէջ: «Մենք որեւէ բան չենք փոխելու»,- ասաց նա:
Իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարութեան կայքում գրւած է. «ՀՀ արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը Բրազիլիայի Դաշնային Սենատի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման վերաբերեալ յայտարարութիւն է տարածել, որում ասւում է. «Շարունակւում է Հայոց Ցեղասպանութեան միջազգայնօրէն ճանաչման անշրջելի գործընթացը: Հայաստանը ողջունում է Բրազիլիայի Դաշնային Հանրապետութեան Դաշնային Սենատի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման վերաբերեալ բանաձեւի ընդունումը: Այս բանաձեւի ընդունմամբ Բրազիլիան նշանակալից քայլ կատարեց՝ ի նպաստ ցեղասպանութիւնների եւ մարդկութեան դէմ նոր յանցագործութիւնների կանխարգելմանն ուղղւած միջազգային հանրութեան ջանքերին»:
ՀՀ ԱԳՆ-ի նման պահւածքն անհասկանալի է:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։