Հա

Քաղաքական

28/06/2015

«Օկուպացիոն» բառը փոխարինւեց «ԼՂ հակամարտութեան մասին» բառերով

ԵԽԽՎ-ի քւէարկութեանը ներկայացւած «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունէութիւնը» վերնագրով փաստաթուղթն ընդունւել է որպէս բանաձեւ, սակայն Լեռնային Ղարաբաղի որոշ տարածքների մասին տեղ գտած «օկուպացիա» բառը փոխարինւել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան մասին» բառերով:

ԵԽԽՎ-ն ընդունեց բանաձեւը


«tert.am» - ԵԽԽՎ-ի քւէարկութեանը ներկայացւած «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունէութիւնը» վերնագրով փաստաթուղթն ընդունւել է որպէս բանաձեւ, սակայն Լեռնային Ղարաբաղի որոշ տարածքների մասին տեղ գտած «օկուպացիա» բառը փոխարինւել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան մասին» բառերով: Այս մասին տեղեկացրեց ԵԽԽՎ-ի հայկական պատւիրակութեան անդամ, ՀՀԿ-ի պատգամաւոր Արփինէ Յովհաննիսեանը՝ նշելով, որ փաստաթղթում բառի փոփոխման մասին հայկական պատւիրակութեան ներկայացրած նախագիծը անցել է ձայների 85:78 յարաբերակցութեամբ:
«ԼՂ-ի հակամարտութեան մասին բառերն ամբողջութեամբ համապատասխանում են ինչպէս ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի բառապաշարին, այնպէս էլ միջազգային ընդունւած բառապաշարին:
Բանաձեւն ընդունւած է, սակայն նրանում այլեւս գոյութիւն չունի օկուպացիա բառը»,- ասաց նա:
Յիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում յունիսի 23-ին քւէարկութեան էր դրւել Մոնիթորինգի յանձնաժողովի անդամներ Պեդրօ Ագրամունտի եւ Թադէուշ Իւինսկու հեղինակած՝ «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունէութիւնը» վերնագրով փաստաթուղթը, որում նշւում է, թէ Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը:
Արփինէ Յովհաննիսեանը նաեւ նշեց, որ քւէարկութեան դրւած էին եւս մի քանի փոփոխութիւններ եւ ընթանում էր չափազանց դժւար քւէարկութիւն:
«Ադրբեջանական լաբբին կենտրոնացրել էր իր ողջ ջանքերը»,- ասաց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։