Հա

Քաղաքական

22/07/2015 - 12:30

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը լարւած է

ԼՂՀ-ի Պաշտպանութեան նախարարութեան մամուլի ծառայութիւնը հաղորդագրութիւն է տարածել, որում ասւում է, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում կրկին անհանգիստ է. այսօր (յուլիսի 21-ԽՄԲ.) ժամը 14:00-ից սկսած առաջնային գծի արեւելեան (Մարտունու եւ Ասկերանի) ուղղութեամբ ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպէս նաեւ 60 միլիմետրանոց ականանետերից ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից կրակի տակ է առել հայկական դիրքերը:

«tert.am» - ԼՂՀ-ի Պաշտպանութեան նախարարութեան մամուլի ծառայութիւնը հաղորդագրութիւն է տարածել, որում ասւում է, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում կրկին անհանգիստ է. այսօր (յուլիսի 21-ԽՄԲ.) ժամը 14:00-ից սկսած առաջնային գծի արեւելեան (Մարտունու եւ Ասկերանի) ուղղութեամբ ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպէս նաեւ 60 միլիմետրանոց ականանետերից ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից կրակի տակ է առել հայկական դիրքերը:
«ԼՂՀ-ի Պաշտպանութեան Բանակի առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողութիւնների: Այս պահի դրութեամբ (յուլիսի 21-ի երեկոյեան-ԽՄԲ.) կողմերի միջեւ ինտենսիւ փոխհրաձգութիւնը շարունակւում է:
Շփման գծի ողջ երկարութեամբ հայ դիրքապահները վստահօրէն իրականացնում են իրենց առջեւ դրւած մարտական խնդիրը եւ իրավիճակը պահում աչալուրջ վերահսկողութեան տակ:
ԼՂՀ-ի Պաշտպանութեան նախարարութիւնը յայտարարում է, որ առաջնային գծում ստեղծւած լարւածութեան ողջ պատասխանատւութիւնը կրում է ադրբեջանական կողմը»,- ասւում է ԼՂՀ-ի ՊՆ-ի հաղորդագրութիւնում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։