Հա

Քաղաքական

09/09/2015 - 12:30

Պուտինն առաջարկել է ԱՊՀ-ի շրջանակներում հրաժարւել դոլարից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ուղարկել ԱՊՀ-ի շրջանակներում դոլարից հրաժարւելու մասին օրինագիծ, ինչը նշանակում է, որ Ռուսաստանի, Հայաստանի, Բելոռուսիայի, Ղազախստանի, Կիրգիզստանի, Տաջիկստանի եւ միւս երկրների միջեւ ձեւաւորւելու է միասնական ֆինանսական շուկայ: Այս մասին հաղորդում է ռուսական լրատւական կայքը:

«panorama.am» - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ուղարկել ԱՊՀ-ի շրջանակներում դոլարից հրաժարւելու մասին օրինագիծ, ինչը նշանակում է, որ Ռուսաստանի, Հայաստանի, Բելոռուսիայի, Ղազախստանի, Կիրգիզստանի, Տաջիկստանի եւ միւս երկրների միջեւ ձեւաւորւելու է միասնական ֆինանսական շուկայ: Այս մասին հաղորդում է ռուսական լրատւական կայքը:
Ռուսաստանի նախագահի կայքում տեղ գտած հաղորդագրութեան համաձայն՝ «ԱՊՀ-ի անդամ երկրներրի միջեւ ինտեգրւած արժութային շուկայի ձեւաւորման ոլորտում համագործակցութեան մասին համաձայնագրի» շրջանակներում ձեւաւորւելու է մեխանիզմ, որը թոյլ կը տայ հրաժարւել դոլարից եւ եւրոյից՝ որպէս վճարային միջանկեալ արժոյթների:
ԵԱՏՄ-ի անդամ երկրները մինչ այս, արդէն քննարկել էին սեփական արժոյթներով առեւտուր անելու հնարաւորութիւնների մասին: Ըստ ձեռք բերւած համաձայնութեան՝ Ռուսաստանը, Բելոռուսիան, Հայաստանը եւ Ղազախստանը 2025-2030 թթ.-ին պէտք է անցում կատարէին ազգային արժոյթներով վճարումների կատարմանը:
Ներկայում ԵԱՏՄ-ի անդամ երկրների միջեւ վճարային շարժը կէսից աւել չափով կատարւում է դոլարով եւ եւրոյով, ինչը մեծացնում է միութեան կախւածութիւնն այդ արժոյթները թողարկողներից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։