Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2015 08:10

Թուրքիայի ընտրական մարմինը մերժել է Սեւան Նիշանեանի թեկնածութիւնը խորհրդարանական ընտրութիւններում

Թուրքիայի Բարձրագոյն ընտրական խորհուրդը մերժել է պոլսահայ մտաւորական, լեզւաբան Սեւան Նիշանեանին «Լիբերալ դեմոկրատական» կուսակցութեան (LDP) կողմից խորհրդարանական ընտրութիւններում որպէս թեկնածու առաջադրելու յայտը՝ նրա դատւած լինելու պատճառով: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Demokrathaber.net»-ը:

«armenpress.am» - Թուրքիայի Բարձրագոյն ընտրական խորհուրդը մերժել է պոլսահայ մտաւորական, լեզւաբան Սեւան Նիշանեանին «Լիբերալ դեմոկրատական» կուսակցութեան (LDP) կողմից խորհրդարանական ընտրութիւններում որպէս թեկնածու առաջադրելու յայտը՝ նրա դատւած լինելու պատճառով: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Demokrathaber.net»-ը:
Ստամբուլահայ յայտնի լեզւաբան Սեւան Նիշանեանը, ով ներկայում գտնւում է բանտում, Թուրքիայի «Լիբերալ դեմոկրատական» կուսակցութիւնից պատգամաւորի թեկնածու էր առաջադրւել նոյեմբերի 1-ին այդ երկրում անցկացւելիք խորհրդարանական ընտրութիւններում: Սեւան Նիշանեանի թեկնածութիւնը պաշտօնապէս առաջադրւել էր սեպտեմբերի 17-ին: Կուսակցութեան ցուցակում նա զբաղեցնում էր առաջին տեղը:
Նիշանեանի թեկնածութեան առաջադրումը կուսակցութեան գլխաւոր քարտուղարի տեղակալ Թարըք Բէյհանը պայմանաւորել էր այն բանով, որ մարդու իրաւունքների եւ ազատութիւնների հարցում նա Թուրքիայում աչքի է ընկել իր անվախ կեցւածքով:
2014 թւականի յունւարից 11 տարի ժամկէտով ազատազրկման մէջ գտնւող Սեւան Նիշանեանը Թուրքիայում ձերբակալւել է այն բանի համար, որ օրէնքով իրեն պատկանող տարածքում «ապօրինի» շինարարութիւն է կատարել: Թուրքական մամուլն աւելի վաղ յայտնել է, որ Սեւան Նիշանեանի ձերբակալութիւնը իշխանութիւնների սարքած գործն է, քանի որ մտաւորականը բազմիցս հանդէս էր եկել թուրքական կառավարութեան բացերի հրապարակային քննադատութեամբ:
Աւելի քան մէկ տարի բանտում գտնւող Նիշանեանը 2015 թւականի սեպտեմբերի 24-ին տեղափոխւելու է Սուլթանհիսարի բաց ռեժիմի բանտ, որտեղ պայմանները բանտարկեալների համար համեմատաբար աւելի մեղմ են:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։