Հա

Քաղաքական

13/01/2016 - 12:20

Մեկնարկել է արաքի ռէակտորի կորիզի հեռացման աշխատանքները

Իրանն սկսել է Արաքի ռէակտորի կորիզի հեռացման աշխատանքները: Այս մասին յայտարարել է Իրանի Ատոմական էներգիայի կազմակերպութեան ղեկավարի տեղակալ ու խօսնակ Բեհրուզ Քամալւանդը:

«ԱԼԻՔ» - Իրանն սկսել է Արաքի ռէակտորի կորիզի հեռացման աշխատանքները: Այս մասին յայտարարել է Իրանի Ատոմական էներգիայի կազմակերպութեան ղեկավարի տեղակալ ու խօսնակ Բեհրուզ Քամալւանդը:
«Արաքի ռէակտորի կորիզի հեռացման աշխատանքների հետ կապւած առաջին քայլերը կատարւած են, եւ մեծ հաւանականութեամբ այն կամբողջացւի առաջիկայ օրերի ընթացքում»,- ասել է Քամալւանդը՝ յաւելելով. «Աշխատանքները կամբողջացւեն միայն այն ժամանակ, երբ ստանանք համապատասխան երաշխիքներն այն մասին, որ միւս կողմն ամբողջովին կատարել է Արաքի ռէակտորի վերանախագծման հետ կապւած իր ստանձնած բոլոր պարտաւորութիւնները»:
Քամալւանդը յատուկ ընդգծել է, որ ընթացիկ ամսւայ ընթացքում կիրագործւի ՀԳՀՊ-ը, եւ այդ կապակցութեամբ չկայ որեւէ խանգարող խոչընդոտ:
Քամալւանդի յայտարարութեան նախօրէին արտգործնախարարի տեղակալ Մաջիդ Թախթէ Ռաւանչին յայտարարել էր, որ Արաքի ռէակտորի կորիզի հեռացումը ՀԳՀՊ-ով նախատեսւած Իրանի պարտաւորութիւններից է, որի հետ կապւած աշխատանքներն ընթացքի մէջ են:
Յիշեցնենք, որ աւելի վաղ Ատոմական էներգիայի կազմակերպութեան ղեկավարի մէկ այլ տեղակալ Ասղար Զարէանն անդրադառնալով Արաքի ռէակտորի կորիզի հեռացման աշխատանքների մասին ՖԱՐՍ լրատւական գործակալութեան թողարկմանը՝ հերքել էր շրջանառւող լուրը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։