Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 07 Մարտի 2016 12:00

«Change.org» կայքում ստորագրահաւաք է սկսւել՝ ի պաշտպանութիւն Սեւան Նիշանեանի

Թուրքիայի բանտերից մէկում պատիժը կրող պոլսահայ գրող, լրագրող եւ լեզւաբան Սեւան Նիշանեանի համար արդար դատավարութիւն կազմակերպելու պահանջով ստորագրահաւաք է սկսւել «Change.org» կայքում:
«Էրմենիհաբեր»-ի հաղորդմամբ, ստորագրահաւաքի մասին յայտարարութեան մէջ նշւում է, որ աւելի քան 2 տարի անազատութեան մէջ գտնւող Սեւան Նիշանեանի վերաբերեալ տարբեր դատավարութիւններով կայացւած որոշումների արդիւնքում վերջնիս պատժաչափը հասել է 11.5 տարւայ:

«panorama.am» - Թուրքիայի բանտերից մէկում պատիժը կրող պոլսահայ գրող, լրագրող եւ լեզւաբան Սեւան Նիշանեանի համար արդար դատավարութիւն կազմակերպելու պահանջով ստորագրահաւաք է սկսւել «Change.org» կայքում:
«Էրմենիհաբեր»-ի հաղորդմամբ, ստորագրահաւաքի մասին յայտարարութեան մէջ նշւում է, որ աւելի քան 2 տարի անազատութեան մէջ գտնւող Սեւան Նիշանեանի վերաբերեալ տարբեր դատավարութիւններով կայացւած որոշումների արդիւնքում վերջնիս պատժաչափը հասել է 11.5 տարւայ: Սակայն նրա դէմ բացւած ու դեռեւս ընթացքի մէջ գտնւող դատավարութիւններով կայացւելիք որոշումների արդիւնքում Նիշանեանի պատժաչափը կարող է հասնել մինչեւ 25 տարւայ:
«Սեւան Նիշանեանը դատապարտւել է կառուցապատման մասին օրէնքը խախտելու, շրջակայ միջավայրն աղտոտելու ու կնիք պոկելու համար: Ապօրինի ու տգեղ շինութիւններով լի մեր երկրում, ըստ մեր տեղեկութիւնների, որեւէ մէկը նման մեղքի համար պատիժ չի կրում բանտում»,- ասւում է յայտարարութեան մէջ:
Վերջում յայտարարութեան հեղինակներն ներկայացրել են իրենց առաջարկութիւնները.
1- Պետութեան կողմից իր պարտականութիւնները չկատարելու կամ կատարել չկարողանալու դէպքում պէտք է պատասխանատւութիւն կրի ոչ թէ քաղաքացին, այլ՝ պետութիւնը: Քաղաքացին նման դէպքերում առնւազն չպէտք է պատիժ կրի:
2- Մշակոյթի նախարարութիւնը Շիրինջէ գիւղում Սեւան Նիշանեանի կառուցած ճարտարապետական յուշարձանները պէտք է գրանցի պահպանւող մշակութային ժառանգութեան ցանկում:
3- Սեւան Նիշանեանին՝ մինչեւ բանտից ազատւելը պէտք է աշխատելու եւ ստեղծագործելու հնարաւորութիւն տրւի:
Աղբիւրը յիշեցնում է, որ Սեւան Նիշանեանը Թուրքիայում գտնւող «Նիշանեան տներ» անւամբ յայտնի հիւրանոցային համալիրի՝ բնապահպանական գօտում կառուցելու, ինչպէս նաեւ հին շինութիւնների ապօրինի վերակառուցման մեղադրանքով դատապարտւել էր աւելի քան 11 տարւայ ազատազրկման եւ 2014 թ. հոկտեմբեր ամսից գտնւում է բանտում:
Այնինչ, պոլսահայ յայտնի գրող, լրագրող, լեզւաբան եւ բիզնեսմեն Սեւան Նիշանեանը միակն է, ով Թուրքիայում «Շինարարութեան մասին օրէնքը» ու «Մշակութային եւ բնական արժէքների պահպանման մասին օրէնքը» խախտելու մեղադրանքով ազատազրկւել է փակ ռեժիմով բանտում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։