Հա

Քաղաքական

18/04/2016 - 13:00

Դոկտ. Ռոհանի.- «Իրանի ռազմական կարողականութիւնն ուղղւած չէ որեւէ երկրի դէմ»

«Իրանի զինւած ուժերի կարողականութիւնն ուղղւած չէ ո՛չ հարաւային կամ արեւելեան, ո՛չ էլ հիւսիսային կամ արեւմտեան մեր հարեւանների դէմ: Մեր ռազմական կարողականութեան նպատակը պաշտպանութիւնն ու ակտիւ կանխարգելումն է»,- այս մասին, Բանակի օրւայ առիթով յայատարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«ԱԼԻՔ» - «Իրանի զինւած ուժերի կարողականութիւնն ուղղւած չէ ո՛չ հարաւային կամ արեւելեան, ո՛չ էլ հիւսիսային կամ արեւմտեան մեր հարեւանների դէմ: Մեր ռազմական կարողականութեան նպատակը պաշտպանութիւնն ու ակտիւ կանխարգելումն է»,- այս մասին, Բանակի օրւայ առիթով յայատարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:
Հանրապետութեան նախագահը պաշտպանելով Իրանի ռազմական կարողականութիւնը, նշել է, որ «կոշտ ուժ»-ի՝ ռազմական կարողականութեան կողքին, Իրանին անհրաժեշտ է նաեւ «փափուկ ուժ»-ը՝ դիւանագիտութիւնը:
«Նրանք, ովքեր, որ յայտարարում են, թէ Իրանին անհրաժեշտ չէ «կոշտ ուժ»-ը միամիտներ են, իսկ նրանք, ում կարծիքով մեզ անհրաժեշտ չէ «փափուկ ուժ»-ը կարճատեսներ են»,- ասել է դոկտ. Ռոհանին՝ յաւելելով «Զինւած ուժերը մեզ անհրաժեշտ են կանխելու համար մեր ազգային անվտանգութեանն ուղղւած ցանկացած ոտնձգութիւն, իսկ դիւանագիտութիւնն էլ անհրաժեշտ է բանակցութիւնների ասպարէզում, մեր ժողովրդի իրաւունքները պաշտպանելու համար»:
160418a02aԴոկտ. Ռոհանին յատուկ ընդգծել է, որ երկրի զինւած ուժերի կարողականութիւնն ուղղւած չէ Իրանի հարեւանների դէմ. «Իսլամական կոնֆերանսի գագաթաժողովի պէս, այս ամբիոնից եւս յստակօրէն յայտարարում եմ, որ Իրանի ռազմական, քաղաքական եւ տնտեսական կարողականութիւնն ուղղւած չէ մեր հարեւանների եւ Իսլամական աշխարհի որեւէ երկրի դէմ: Իսլամական երկրների կարողականութիւնը մեր կարողականութիւնն է, իսկ մեր կարողականութիւնը՝ իսլամական երկրների կարողականութիւնը»,- նշել է նա:
Անդրադառնալով Իրանի զինւած ուժերին, Հանրապետութեան նախագահն ասել է, որ բանակը չի պատկանում որեւէ քաղաքական հոսանքի կամ խմբաւորման: Այլ, ընդհակառակը, այն պատկանում է Իրանին եւ Իրանի ողջ ժողովրդին:
«Մենք ապրում ենք նոյն երկրում, եւ գտնւում ենք նոյն նաւում, որը ղեկավարում է մէկ հոգի: Մենք ունենք մէկ առաջնորդ, մէկ կառավարութիւն, մէկ օրէնք, մէկ ժողովուրդ: Մենք բոլորս ապրում ենք կողք-կողքի: Միգուցէ մեր տեսակէտները չհամընկնեն միմեանց, այդուհանդերձ մեր նպատակներն անկասկած նոյնն են»,- յայտարարել է դոկտ. Ռոհանին:
Նշենք նաեւ, որ Բանակի օրւայ առիթով կազմակերպւած զօրահանդէսին, առաջին անգամ ցուցադրւել է օրեր առաջ Ռուսաստանից ստացած «S-300» զենիթա-հրթիռային գերժամանակակից հակաօդային համակարգը: Յիշեցնենք, որ Մոսկւայի ու Թեհրանի միջեւ վերոյիշեալ համալիրների գնման վերաբերեալ պայմանագիրը ստորագրւել էր դեռեւս 2007 թւականին, սակայն Իրանի դէմ միջազգային պատժամիջոցների սահմանման պատճառով մօտ 900 մլն. դոլար արժողութեամբ պայմանագրի իրագործումը յետաձգւել էր:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։