Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 12 Յուլիսի 2016 10:50

Ադրբեջանում ընդդիմադիր ակտիւիստ է անհետացել

Արդէն տեւական ժամանակ է, ինչ ոչ մի տեղեկութիւն չկայ «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցութեան երիտասարդական կոմիտէի անդամ Խագանի Նասիրովի մասին: Կուսակցութիւնում կարծում են, որ նա ձերբակալւել է, գրում է «contact.az»-ը:
Ինչպէս յայտնել է յանձնաժողովի ղեկավար Իլհամ Հուսէյնլին, յունիսի 23-ից Նասիրովի հետ հնարաւոր չէ կապւել: Չնայած մի քանի անգամ ոստիկանութիւն դիմելուն՝ նրա ճակատագրի մասին տեղեկութիւն ստանալ այդպէս էլ չի յաջողւել:

«tert.am» - Արդէն տեւական ժամանակ է, ինչ ոչ մի տեղեկութիւն չկայ «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցութեան երիտասարդական կոմիտէի անդամ Խագանի Նասիրովի մասին: Կուսակցութիւնում կարծում են, որ նա ձերբակալւել է, գրում է «contact.az»-ը:
Ինչպէս յայտնել է յանձնաժողովի ղեկավար Իլհամ Հուսէյնլին, յունիսի 23-ից Նասիրովի հետ հնարաւոր չէ կապւել: Չնայած մի քանի անգամ ոստիկանութիւն դիմելուն՝ նրա ճակատագրի մասին տեղեկութիւն ստանալ այդպէս էլ չի յաջողւել:
«Հաշւի առնելով նման դէպքերի ցաւալի փորձը՝ կարելի է ենթադրել, որ Նասիրովը ձերբակալւել է»,- նշել է Հուսէյնլին:
Կուսակցութիւնում կարծում են, որ ձերբակալութեան պատճառ կարող էին լինել նրա կտրուկ գրառումները եւ երկրի իշխանութիւնների հասցէին քննադատական ծաղրանկարներն ու կոլաժները:
Նասիրովը յատկապէս քննադատում էր Բաքւում անցկացւած «Ֆորմուլա-1» մրցաշարը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։