Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 28 Սեպտեմբերի 2016 12:10

Նոր նշանակումներ՝ ՀՀ կառավարութեան կազմում

ՀՀ կառավարութեան կազմում շարունակւում են փոփոխութիւնները:
Ինչպէս տեղեկացնում են հայաստանեան ԶԼՄ-ները՝ երէկ՝ սեպտեմբերի 27-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը հրամանագրեր է ստորագրել նախարարներ նշանակելու մասին:

«ԱԼԻՔ» - ՀՀ կառավարութեան կազմում շարունակւում են փոփոխութիւնները:
Ինչպէս տեղեկացնում են հայաստանեան ԶԼՄ-ները՝ երէկ՝ սեպտեմբերի 27-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը հրամանագրեր է ստորագրել նախարարներ նշանակելու մասին:
Չեն փոփոխւել Սփիւռքի, արդարադատութեան, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, կրթութեան եւ գիտութեան, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարները:
ՀՀ Սփիւռքի նախարարի պաշտօնը կը շարունակի զբաղեցնել Հրանուշ Յակոբեանը, արդարադատութեան նախարարի պաշտօնը՝ Արփինէ Յովհաննիսեանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտօնը՝ Արտեմ Ասատրեանը, կրթութեան եւ գիտութեան նախարարի պաշտօնը՝ Լեւոն Մկրտչեանը, արտակարգ իրավիճակների նախարարի պաշտօնը՝ Արմէն Երիցեանը, իսկ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտօնը՝ Դաւիթ Լոքեանը:
Սերժ Սարգսեանի հրամանագրով ՀՀ բնապահպանութեան նոր նախարար է նշանակւել Արծւիկ Մինասեանը՝ փոխարինելով Արամայիս Գրիգորեանին: Մշակոյթի նախարարի պաշտօնում Յասմիկ Պօղոսեանին փոխարինել է Արմէն Ամիրեանը: Էկոնոմիկայի նոր նախարար է նշանակւել Սուրէն Կարայեանը՝ փոխարինելով Արծւիկ Մինասեանին: Սպորտի եւ երիտասարդութեան հարցերի նախարարի պաշտօնում Գաբրիէլ Ղազարեանին փոխարինել է Հրաչեայ Ռոստոմեանը: Եւ վերջապէս առողջապահութեան նախարարի պաշտօնում Արմէն Մուրադեանին փոխարինել է Լեւոն Ալթունեանը:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ