Հա

Քաղաքական

29/09/2016 - 10:50

Ադրբեջանի բնակիչները կողմ են քւէարկել նախագահի պաշտօնավարման ժամկէտի երկարաձգմանը

Ադրբեջանում հանրաքւէի ընթացքում բնակչութիւնը 91.2%-ը կողմ է քւէարկել նախագահի պաշտօնավարման ժամկէտի երկարաձգմանը: Այդ մասին յայտարարել է Ադրբեջանի Կենտրոնական ընտրական յանձնաժողովի նախագահ Մազահիր Պանահովը:
«Նախագահի լիազօրութիւնների երկարաձգման օգտին Ադրբեջանում հանդէս է եկել ընտրողների 91.2%-ը»,- ասել է Պանահովը:

«tert.am» - Ադրբեջանում հանրաքւէի ընթացքում բնակչութիւնը 91.2%-ը կողմ է քւէարկել նախագահի պաշտօնավարման ժամկէտի երկարաձգմանը: Այդ մասին յայտարարել է Ադրբեջանի Կենտրոնական ընտրական յանձնաժողովի նախագահ Մազահիր Պանահովը:
«Նախագահի լիազօրութիւնների երկարաձգման օգտին Ադրբեջանում հանդէս է եկել ընտրողների 91.2%-ը»,- ասել է Պանահովը:
Նշենք, որ Սահմանադրութիւնում առաջարկւող ուղղումներից մէկը նախատեսում է նախագահի լիազօրութիւնների ժամկէտի երկարաձգում 5 տարուց մինչեւ 7 տարի, ինչպէս նաեւ տարիքային սահմանագծի բարձրացում, փոխնախագահի պաշտօնի ստեղծում: Բացի այդ նախագահը իրաւունք է ստացել ցրել խորհրդարանը:
Ըստ Ադրբեջանի օրէնսդրութեան՝ հանրաքւէն անցկացւած է համարւում, եթէ ընտրութիւններին մասնակցել է քւէարկողների նւազագոյնը 25%-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։