Հա

Քաղաքական

25/10/2016 - 11:20

ԱՊՀ-ի Սահմանապահ զօրքերի հրամանատարների խորհրդի նիստ՝ Երեւանում

Նիստի աշխատանքներին մասնակցել են ԱՊՀ-ի մասնակից պետութիւնների ութ սահմանապահ գերատեսչութիւնների պատւիրակութիւնները, ԱՊՀ-ի Գործադիր կոմիտէի, Սահմանապահ զօրքերի հրամանատարների խորհրդի համակարգող ծառայութեան, Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան, ԱՊՀ-ի մասնակից պետութիւնների հակաահաբեկչական կենտրոնի եւ այլ փոխգործակցող կազմակերպութիւնների ներկայացուցիչներ:

«tert.am» - Հոկտեմբերի 21-ին Երեւանում կայացել է ԱՊՀ-ի Սահմանապահ զօրքերի հրամանատարների խորհրդի հերթական (76-րդ) նիստը: Նիստի աշխատանքներին մասնակցել են ԱՊՀ-ի մասնակից պետութիւնների ութ սահմանապահ գերատեսչութիւնների պատւիրակութիւնները, ԱՊՀ-ի Գործադիր կոմիտէի, Սահմանապահ զօրքերի հրամանատարների խորհրդի համակարգող ծառայութեան, Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան, ԱՊՀ-ի մասնակից պետութիւնների հակաահաբեկչական կենտրոնի եւ այլ փոխգործակցող կազմակերպութիւնների ներկայացուցիչներ:
Այս մասին յայտնում են ՀՀ Ազգային անվտանգութեան ծառայութեան մամուլի կենտրոնից:
Հրամանատարների խորհրդին ողջոյնի խօսքով է դիմել ՀՀ Ազգային անվտանգութեան ծառայութեան տնօրէն Գէորգի Կուտոյեանը: Բարձր գնահատելով խորհրդի կատարած աշխատանքները՝ տնօրէնն ընդգծել է Հրամանատարների խորհրդի եւ համակարգող մարմնի՝ արդի մարտահրաւէրների դէմ իրականացւող պայքարի կարեւորութիւնը, ճգնաժամային իրավիճակներում փոխօգնութեան եւ մի շարք այլ առանցքային հարցերում համագործակցութեան արդիւնաւէտութիւնը:
ՌԴ-ի Դաշնային անվտանգութեան ծառայութեան տնօրէնի առաջին տեղակալ, Սահմանապահ ծառայութեան ղեկավար, բանակի գեներալ Վ. Գ. Կուլիշովի նախագահութեամբ՝ Հրամանատարների խորհրդի անդամները, ամփոփելով 2016 թւականի գործունէութեան արդիւնքները, քննարկել են մի շարք հարցեր, որոնց հիման վրայ ընդունւել է աւելի քան 20 որոշում:
Նիստի ընթացակարգի առանցքային հարցն է դարձել 2016 թւականին ԱՊՀ-ի մասնակից պետութիւնների արտաքին սահմանների անվտանգութեան սպառնալիքների վերլուծութիւնը եւ 2017 թւականին իրավիճակի զարգացման կանխատեսումը:
Քննարկման ժամանակ ընդգծւել է, որ ահաբեկչական սպառնալիքների վտանգի նւազեցման, անօրինական միգրացիոն հոսքերի, թմրանիւթերի եւ զէնքի մաքսանենգութեան դէմ պայքարի համար առաջնահերթ խնդիրը պէտք է լինի անդրսահմանային հոսքերի եւ միջազգային հաղորդակցութեան ուղղութիւններով համալիր, համատեղ յատուկ սահմանապահ միջոցառումների իրականացումը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։