Հա

Քաղաքական

08/11/2016 - 12:00

Քլինթոնի օգտին պատրաստ է իր ձայնը տալ ընտրողների 44 տոկոսը, Թրամփի օգտին՝ 41 տոկոսը

ԱՄՆ-ի «Դեմոկրատական» կուսակցութիւնից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը 3 տոկոսով առաջ է անցնում իր հակառակորդ հանրապետական Դոնալդ Թրամփից: Այդ մասին վկայում են ընտրութիւններից առաջ «Bloomberg» գործակալութեան վերջին հարցման տւեալները:

«tert.am»- ԱՄՆ-ի «Դեմոկրատական» կուսակցութիւնից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը 3 տոկոսով առաջ է անցնում իր հակառակորդ հանրապետական Դոնալդ Թրամփից: Այդ մասին վկայում են ընտրութիւններից առաջ «Bloomberg» գործակալութեան վերջին հարցման տւեալները:
Հարցման տւեալների համաձայն՝ Քլինթոնին պատրաստ է աջակցել ընտրողների 44 տոկոսը, Թրամփի օգտին իր ձայնը պատրաստ է տալ քւէարկողների 41 տոկոսը:
«Լիբերտարիանական» կուսակցութիւնից թեկնածու Գերի Ջոնսոնը ստացել է հարցման մասնակիցների 4 տոկոսի ձայնը, իսկ «Կանաչներ»-ի կուսակցութեան ներկայացուցիչ Ջիլ Սթայնը՝ հարցման մասնակիցների երկու տոկոսը:
Հարցումն անցկացւել է ուրբաթ օրւայ երեկոյից մինչեւ կիրակի օրւայ երեկոն՝ դեռ այն բանից առաջ, երբ ԱՄՆ-ի Հետաքննութիւնների դաշնային բիւրոյի (FBI) տնօրէն Ջէյմզ Կոմին յայտարարեց, որ հիմք չի տեսնում ընտրութիւնների ֆաւորիտ համարւող Հիլարի Քլինթոնին մեղադրանքներ ներկայացնելու համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։