Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 21 Նոյեմբերի 2016 11:20

Բանտարկւած պոլսահայ մտաւորականի նամակը՝ Հայ Դատի ԱՄՆ-ի յանձնախմբի ղեկավարին

Պոլսահայ մտաւորական, լեզւաբան Սեւան Նիշանեանը, ով ներկայում ազատազրկման մէջ է, յորդորել է Միացեալ Նահանգներում գտնւող իր ընկերներին եւ մասնաւորապէս Հայ Դատի ԱՄՆ-ի յանձնախմբին շարունակական կերպով իրենց մտահոգութիւնները յայտնել Թուրքիայում տիրող իրավիճակի առնչութեամբ:

«yerkirmedia.am» - Պոլսահայ մտաւորական, լեզւաբան Սեւան Նիշանեանը, ով ներկայում ազատազրկման մէջ է, յորդորել է Միացեալ Նահանգներում գտնւող իր ընկերներին եւ մասնաւորապէս Հայ Դատի ԱՄՆ-ի յանձնախմբին շարունակական կերպով իրենց մտահոգութիւնները յայտնել Թուրքիայում տիրող իրավիճակի առնչութեամբ: Նիշանեանը Հայ Դատի ԱՄՆ-ի յանձնախմբի ղեկավար Արամ Համբարեանին ուղղւած նամակում շնորհակալութիւն է յայտնել ՀՀ Սփիւռքի նախարարութեան «Վիլիամ Սարոյեան» մեդալի յանձնման արարողութեան առնչութեամբ արւած խօսքերի համար:
Ներկայացնում ենք նամակը մասնակի կրճատումներով.
«Ոչ վաղ անցեալում այս երկրում շատերը համարձակւեցին երազել աւելի ժողովրդավար, լիբերալ ապագայի մասին: Հպարտօրէն կարող եմ ասել, որ Հրանտ Դինքի գլխաւորութեամբ որոշ հայ մտաւորականներ արտասովոր ակտիւութիւն եւ ազդեցութիւն ցուցաբերեցին այս երազանքի ձեւաւորման եւ զարգացման շուրջ:
Վերջին շրջանում Թուրքիայում հաստատւած բռնութեան մթնոլորտը եւ բացարձակ իշխանութիւնը հիասթափեցրեց մեր մեծ մասին: Իմ բանտարկումն էլ թերեւս եկող ողբերգութեան նախազգուշացումն էր: Ներկայում գրողների եւ ղեկավարների ձերբակալութիւնները, արդարադատութեան համակարգի ոչնչացումը, քրդական քաղաքականութեան վերացումն ու սահմանադրական կարգի փլուզումը խօսում է երկրի մռայլ ապագայի մասին:
Յուսով եմ եւ ակնկալում եմ, որ ԱՄՆ-ում մեր ընկերներն ու մասնաւորապէս Հայ Դատի ԱՄՆ-ի յանձնախումբը կը շարունակեն զգայունութիւն ցուցաբերել Թուրքիայում անբարեհաճ իրադրութեան նկատմամբ: Ուզենք, թէ չուզենք՝ այս երկիրը մեր ընդհանուր ժառանգութեան մի մասն է: Խնդիրը քաղաքակիրթ հասարակութեանը փրկելն է: Միեւնոյն ժամանակ, սա Հայկական Հարց է, քանի որ հայերը, երեւի թէ աւելի, քան միւս ժողովուրդները, կարողացել են ողջ մնալ եւ տարածւել ազատութեան, հանդուրժողականութեան եւ քաղաքակրթութեան մէջ:
Ձեզ իմ բարեկամական ողջոյններն եմ ուղարկում Իզմիրի մօտակայքում գտնւող Մենեմենի ծանր յանցագործութիւնների բանտի իմ բանտախցից»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։