Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 14 Դեկտեմբերի 2016 11:50

ՏԵՍԱԿԷՏ - Թուրք քաղաքական գործիչ.- «Էրդողանը մի ելք ունի՝ գլուխը պատին տալ»

Թուրքական «diken.com.tr» կայքի փոխանցմամբ՝ Օրանը նշել է, որ Թուրքիայի եւ անգամ Օսմանեան կայսրութեան ամբողջ պատմութեան ընթացքում իրենք այսքան ճահճացած արտաքին քաղաքականութեան մոդել չեն ունեցել եւ որ նախագահը, որը փաստացի յայտնւել է «առանց ելքի փողոցում», ունի միայն մի հնար՝ գլուխը պատին հարւածել:

«tert.am» - Յայտնի թուրք քաղաքական գործիչ Բասքըն Օրանը քննադատել է երկրի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի վարած արտաքին քաղաքականութիւնն ու այն «ճահճացած» անւանել:
Թուրքական «diken.com.tr» կայքի փոխանցմամբ՝ Օրանը նշել է, որ Թուրքիայի եւ անգամ Օսմանեան կայսրութեան ամբողջ պատմութեան ընթացքում իրենք այսքան ճահճացած արտաքին քաղաքականութեան մոդել չեն ունեցել եւ որ նախագահը, որը փաստացի յայտնւել է «առանց ելքի փողոցում», ունի միայն մի հնար՝ գլուխը պատին հարւածել:
Օրանը յայտարարել է, որ Թուրքիան ներկայ պահին փաստացի գտնւում է Սիրիայի հետ լայնածաւալ պատերազմի մէջ, եւ պնդել է, որ այս տարւայ նոյեմբերի 24-ին սիրիական Էլ Բաբ շրջանում թուրք զինծառայողների հրթիռակոծումն ու մահն ամենեւին էլ պատահական չէին, աւելին՝ դրանում կար նաեւ Ռուսաստանի համաձայնութիւնը:
«Այդ տարածքում միայն Ասադի եւ Ռուսաստանի կործանիչները կան: Եթէ Ռուսաստանը չի հարւածել, ուրեմն Ասադի ուժերն են հարւածել, իսկ նրանք առանց Ռուսաստանի համաձայնութեան թուրք-սիրիական սահմանին ոչինչ չեն անում»,- ասել է Օրանն ու յիշեցրել, որ թուրք զինծառայողներն Էլ Բաբում սպանւեցին հէնց նոյեմբերի 24-ին՝ թուրքական ԶՈՒ-ի կողմից ռուսական կործանիչի խոցման մէկ ամեակին:
Անդրադառնալով Էրդողանի՝ Ասադի իշխանութեանը վերջ տալու յայտարարութեանը՝ Օրանն ընդգծել է երեք խնդիր, որ թուրքական ԶՈւ-ն ձգտում է լուծել Սիրիայում. Սիրիայի քրդերի ոչնչացում, Ասադի ռեժիմի տապալում եւ իսլամիստ ծայրայեղականներին աջակցութիւն:
«Միայն Ասադին տապալելու համար չէ այնտեղ, բայց ամենակարեւորը հէնց դա է»,- ասել է թուրք քաղաքական գործիչը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։